ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակ՝ անունդ հաղթանակ

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Օրեր առաջ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառում:                       

Միջոցառումը սկսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից՝ իհարկե վերհիշելով մեր անցած ճանապարհը: Բացման խոսքով հանդես եկավ զինղեկ Ռ.Բարսեղյանը: Նա իր խոսքում նշեց, որ պետք է ուխտենք սուրբ պահել նրանց հիշատակը, շարունակենք նրանց սկսածը, միշտ բարձր պահենք հայ ազգի պատիվը, կռվենք` միշտ հաղթելու հավատով: Ողջ միջոցառման ընթացքը ուղեկցվում էր տեսանյութերով: Միջոցառման սկզբում մասնակիցները Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված  տղաների նկարների ուղեկցությամբ երգեցին «Մերօրյա հերոս» երգը՝ ընթացքում ծնկի գալով: Երգի ավարտից հետո մեկ-մեկ բարձրացան, իրենց խոնարհումի խոսքը ասացին, կանգնեցին իրենց տեղերում:Այնուհետև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մետաքսյա Սաղաթելյանը ներկայացրեց տնօրեն   Ա. Հակոբյանի «Հայաստանին» բանաստեղծությունը, որը  նվիրված էր կապիտան Ուրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում: Մասնակիցները տեսանյութին զուգահեռ ներկայացրին մեր անցած ճանապարհը՝ Եղեռնից մինչև մեր օրերը: Մեծ Մասրիկի  միջնակարգ դպրոցի պարի խումբը հանդես եկավ իր ազգագրական պարերով:Միջոցառման մասնակիցները  երգեցին բանակի հիմնը,այնուհետև երդման արարողությունը կատարեցին: Շնորհավորեցին բոլորիս ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանական 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով, որ մեր երկրում տիրի հարատև խաղաղություն:

Ընթացքում անդրադարձան Արցախյան հերոսամարտին, գլուխ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության գործում  մատուցած բացառիկ ծառայությունների համար այն հերոսներին, ովքեր զոհվեցին արցախյան հերոսամարտում: Բեմականացրեցին Դուշման Վարդանի իրական կյանքից վերցված մի դրվագ:   Միջոցառման ընթացքում կատարված երգերն ու պարերը այնքան ոգեշնչող էին,որ դահլիճում նստածները ևս մասնակից դարձան դրանց:                                                  

Միջոցառման վերջում մասնակիցները խոստացան,որ չեն դադարելու խոսել ու պահանջել այն, ինչն իրենցն է:  Այնուհետև Իրինան «Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ» բանաստեղծությամբ փակեց միջոցառումը, և այդ ընթացքում բանակից վերադարձավ Հովհաննեսը, որին սկզբում ճանապարհել էին բանակ:Նրա վերադարձը  անակնկալ էր բոլորի համար. մայրը գրկեց որդուն, պարեցին միասին: Միջոցառման ավարտը ևս հույս, հավատ ներշնչեց ներկաներին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…