ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ Արզականի աշակերտների համար

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 17-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ վարել է բաց դաս՝ Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ: Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է դառնում: «Գիրքը շատ կարևոր է, և այն իրար նվիրելով` մարդիկ փոխանցում են քաղաքակրթությունների կողմից դարերի ընթացքում ստեղծած կարևոր և արժանի արդյունք»,-նշել է նախարարը և դիմելով ավագ դպրոցի աշակերտներին` հավելել. «Առաջին ինը տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել գիտելիք. այս պահից սկսած` ինքներդ պետք է ձևավորեք ձեր ապագան: Դուք պետք է հստակ գիտակցեք` ինչու է կարևոր ավագ դպրոցի երեք տարին ձեզ համար: Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ստեղծել է երեք կարևոր արժեք՝ անհատ` իր իրավունքներով, ընտանիք և ազգ: Դարերի ընթացքում այս ձևաչափը խախտելու շատ փորձեր են եղել, բայց դրանք կյանքի քննությունը չեն բռնել, որովհետև բնության հիմնական օրենքը տեսակի պահպանության և շարունակության ապահովման խնդիրն է: Իսկ տեսակը պահպանելու համար պետք է ունենալ գիտելիք և այն փոխանցել: Որպես փոքր ժողովուրդ՝ պետք է հասկանանք, որ մեր տեսակը պետք է պահպանվի, և դուք այդ տեսակի շարունակողը պետք է լինեք»,- նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով առանձնացնել նպատակն ու միջոցը, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նպատակը պետք է լինի մեծ ու հստակ, իսկ միջոցն ուղղակի նպաստի այն իրագործելուն: «Այս ինֆորմացիոն դարաշրջանում պետք է հստակ գիտակցել` գիտելիքն ու տեղեկատվությունն ինչի համար օգտագործել, առաջնայինը և երկրորդականը տարբերակել: Ուսուցիչն էլ պետք  է հստակ գիտակցի իր առաքելությունը. կրթությունն այն գործիքն է, որով ապահովվում է տվյալ տեսակի շարունակությունը: Ինչ չափով բոլորս կգիտակցենք այս առաքելությունը, այնքան էլ արդյունքը կենսունակ կլինի»,-նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով երբեք չվախենալ փոփոխություններից և չհուսահատվել դժվարություններից: 
Բաց դասի ընթացքում աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է 12-ամյա կրթության, թեմատիկ առաջադրանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապագա մասնագիտության ընտրության հարցերը: 

Բաց դասից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց այս դպրոցը, Լևոն Մկրտչյանը նշել է, որ խնդիր է դրված եղել ընտրել գյուղական դպրոց. «Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները: Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»,-ընդգծել է նախարարը: Լրագրողների մեկ այլ հարցի` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը: «Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-նշել է նախարարը: 

Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային և պայմաններին: Նախարարը դպրոցին նվիրել է համակարգչային լսարան և գրքերի խմբաքանակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…