ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար ուսուցում Սիսիանի ավագ դպրոցից

Փետրվարի 21, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Կրթական գործընթացի շարունակականության ու արդյունավետության բարձրացման համար ԿԳ նախարարության կողմից ստեղծվել է մենթոր /փոխանցող/ դպրոցների ցանց և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ՀՀ դպրոցներում կազմակերպվում է ուսուցում, որը նպատակ ունի ակտիվացնել միջդպրոցական համագործակցությունը, լրացնել մանկավարժական կադրերի բացը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցել ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ապահովել հավասարապես որակյալ  կրթություն ՀՀ մարզերի բոլոր սովորողների համար:

Փետրվարի 16-ին Սիսիանի ավագ դպրոցը որպես մենթոր դպրոց «ֆիզիկա» առարկայից հեռավար ուսուցում կազմակերպեց Աճանան և Հարթաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների 10-րդ դասարաններում և փետրվարի 17-ին՝ «ինֆորմատիկա» առարկայից Մեղրու հ.2 դպրոցի 10-րդ դասարանում:

Ֆիզիկայի դասի թեման էր «Մարմինների հավասարակշռության տեսակները», իսկ դասի նպատակներն էին՝

  • ծանոթանալ մարմնի հավասարակշռության տեսակներին,
  • ձևավորել կարողություններ մարմնի հավասարակշռության պայմանները ուսումնասիրելու
  • ներկայացնել, բացահայտել ստատիկայի կիրառական նշանակությունը

Կարևորելով սովորողների տեսական գիտելիքների իմացությունը՝ ուսուցչուհին տարբեր հարցերի միջոցով օգնեց սովորողներին կիրառել հավասարակշռության պայմանները ծանոթ իրավիճակներում: Դասի ընթացքում կատարվեցին բազմաթիվ փորձեր, որոնք խթանեցին սովորողների հմտությունների զարգացումը և մեծ հետաքրքրություն առաջացրին «ֆիզիկա» առարկայի նկատմամբ:

Ինֆորմատիկա առարկայի թեման էր «Համակարգչի հիմնական սարքերի տեխնիկական բնութագրերը»:

Ուսուցչուհին նախ ծանոթացավ սովորողների հետ: Այնուհետև սկզբում նախ հարցուպատասխանի մեթոդի միջոցով կրկնեցին 10-րդ դասարանի տվյալ թեմայի հետ առնչվող հարցերը, ապա խորացրեց սովորողներիի գիտելիքներն այդ թեմայից: Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ դասի համար, ընտրվեց թեման, օրը և ժամը:

Երկու դասերի ընթացքում էլ եղան որոշ տեխնիկական թերություններ՝ կապված համացանցի կապի հետ, սակայն դասը չընդհատվեց:

 

Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհիներ՝  ֆիզիկա - Բելա Ջիվանշիրյան և ինֆորմատիկա - Աիդա Համբարձումյան
Աճանանի միջն. դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սվետլանա  Գրիգորյան
Հարթաշենի միջն. դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նվեր Պողոսյան
Մեղրու հ.2 միջն. դպրոցի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արուսյակ Սարգսյան

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…