ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության շրջանակն ընդլայնվում է

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է  աջակցություն  Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության  (ԺԿՄԻԿ) զարգացմանը: Կարևորելով համագործակցությունը՝  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը. «Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները: Մեր իրականության մեջ կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ գործունեություն են ծավալում, աջակցելով մեր աշխատանքներին և մեզ հետ միասին ունենալով ընդհանուր նպատակներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործունեությունը  գնահատելի է մասնավորապես քաղաքացիական կրթության, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ դիտարկվող ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում: Կազմակերպության տնօրեն Ա. Շագաֆյանն ընդգծել է, որ իրենց համար չափազանց կարևոր է ԿԳՆ-ի հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա իրենց աշխատել ավելի համակարգված և նպատակային. «Կրթության ոլորտում հասարակական կազմակերպությունների  գործունեությունը կարևոր է, սակայն այն չի կարող թիրախավորված և նպատակային լինել, եթե չի համաձայնեցվում է նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Ա. Շագաֆյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին համագործակցության առաջարկն ընդունելու համար: 
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվության փոխանակում,  ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական  միասնական ներուժի օգտագործում, պետական մարմինների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների իրականացում:
Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներառական կրթության  նպատակների իրականացումը, ինչպես նաև հանրակրթության որորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը:  Հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…