ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի դեմս «Պատանեկան նվաճումների»՝ ունենք պետություն-հասարակական կազմակերպություն հաջողված փորձ. Լ. Մկրտչյան

Փետրվարի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության պատասխանատուների հետ: Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում իրականացրած գործունեության համար՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԿԳ նախարարությունն իր բարդ և հետևողական աշխատանքի ընթացքում ունեցել է գործընկեր կառույցներ, որոնք նախարարության հետ կիսել են և՛ հաջողությունները, և՛ դժվարությունները: Այս իմաստով, ըստ Լևոն Մկրտչյանի, կան թե՛ միջազգային, թե՛ տեղական շատ վստահելի ՀԿ-ներ, որոնց հետ նախարարությունն արդյունավետ աշխատում է: «Այստեղ առանձնահատուկ տեղ ունի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը. այն  վստահ մտավ կրթության բավականին հետաքրքիր մի դաշտ, որը մեր կրթական ծրագրերում Խորհրդային Միության փլուզումից հետո բացակայում էր, և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել մեծ և տեսանելի աշխատանք, որն արժանի է գնահատանքի: Եվ եթե այսօր մենք ունենք հարյուրավոր մասնագետներ, ովքեր վերապատրաստված են և կարող են ազատ տիրապետել քաղաքացիական կրթության, տնտեսագիտության և ֆինանսական կրթության բոլոր ծալքերին, ապա դրա համար պետք է շնորհակալություն հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավարին, ով մեր երկրի անկախության ձեռքբերումից ի վեր իրեն նվիրել է կրթական համակարգին և շարունակաբար աշխատել: Այդ մեծ և շնորհակալ աշխատանքի հիման վրա ստեղծվել է համապատասխան բազա, որն առաջիկայում պետք է դարձնենք համապետական, կուտակված արդյունքը տարածենք բոլոր ուսհաստատություններում և փորձնականից անցնենք պետական չափորոշչային ծրագրի»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ աշխատանք է տարվում նաև մի քանի այլ հասարակական կազմակերպությունների հետ և Կենտրոնական բանկի աջակցությամբ մշակված ֆինանսական կրթության ծրագիրը կմտնի հիմնական և ավագ դպրոցներ՝ հասարակագիտական բլոկի մեջ: «Ի դեմս այս ծրագրի՝ կարող ենք փաստել պետություն-հասարակական կազմակերպություն արդյունավետ և հաջողված փորձի մասին»,-շեշտել է նախարարը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանն էլ իր հերթին կարևորել է ԿԳ նախարարության հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նախարար Լևոն Մկրտչյանի անձնական ներդրումն այս գործում:  Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո կազմակերպությունն ԱՄՆ-ից եկել է Հայաստան` որպես միջազգային կազմակերպության մասնաճյուղ: Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարները հասկացել են, որ երկու բան պետք է անել` հասկանալ օրվա հրամայականը և ունենալ հեռատեսություն՝ ճիշտ ծրագրել իր  աշխատանքները: «Քանի որ ընկերությունը որդեգրել էր ազատ շուկայական հարաբերությունների տնտեսությունը և, տեսնելով Հայաստանում օրեցօր աճող առևտրի փոքրիկ սեղանիկները՝ այդ ժամանակ հասկացավ` պետք է կրթել մի սերունդ, որը տնտեսական առումով կլինի մրցունակ՝ աշխարհի այլ երիտասարդների հետ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ուրախ է, երբ 25 տարի անց պետական մակարդակով ասվում է, թե ծրագիրն ինչքան կարևոր է Հայաստանի համար: Ա. Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության բազմամյա փորձ ունեցող մարզային ներկայացուցիչներին, ինչպես նաև կազմակերպության գործընկերներին՝ ՀՀ կենտրոնական բանկին և HSBC բանկին:

Հանրակրթության ոլորտում ուսումնական ծրագրերի ներդրման, մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործում ունեցած ավանդի համար և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը և ծրագրերի ղեկավար Անահիտ Մանուկյանը պարգևատրվել են ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

Նշենք, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության իրականացրած ծրագրերի շնորհիվ Հայաստանի հանրակրթության ոլորտ  ներմուծվել են քաղաքացիական կրթությունը,  մարդու իրավունքները, պետություն և իրավունքը,  տնտեսագիտությունը, որոնք 2011 թվականից ինտեգրվել են մեկ առարկայի` «Հասարակագիտության» մեջ: 1992 թվականից ի վեր կազմակերպության կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 1.000.000 աշակերտ, կազմակերպության կողմից վերապատրաստվել ավելի քան 4500 ուսուցիչ, 20 տնօրեն և 30 դասախոս: 2011 թվականից կազմակերպությունն իրականացրել է ևս մեկ կարևոր և արդիական ծրագիր` «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն», որն աշակերտներին հաղորդում է ոչ միայն տնտեսագիտական գիտելիքներ, այլ նաև զինում պրակտիկ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով ու  կարողություններով: Այն հատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների շրջանում ֆինանսական գրագիտության, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը:

Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…