ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Եկեք խոսենք հայերեն»

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրենի լեզվի միջազգային օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգած ոսկեղենիկ հայերենը  մեր սերունդներին անաղարտ փոխանցելու մշակույթի մասին: 

Փետրվարի 21-ին տոնական տրամադրություն էր թևածում Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում: 6բ դասարանը (դասղեկ՝ Մ. Մանուկյան) միջոցառում էր կազմակերպել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ՝ ևս  մեկ անգամ արժևորելու, սեր, հպարտություն և հոգատարություն դրսևորելու մեր ժառանգության մեծագույն գանձի՝ մայրենիի  նկատմամբ:

Լեզուն համարվում է բոլոր ազգերի կարևորագույն, հատկապես մշակույթային ժառանգության պահպանման ու զարգացման այն գործիքը, որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը, և եթե չլիներ հայոց լեզուն, մենք՝ հայերս, վաղուց կորցրած կլինեինք մեր ազգային դիմագիծը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի պահպանել հայոց լեզուն՝ ուղղակի գեղեցիկ խոսելով. առանց ժարգոնային, տգեղ կամ օտար լեզուներից մեջբերումներ անելով:

Երեխաները իրենց խոսքում նշեցին  տոնի նշանակությունը և շնորհավորհեցին  բոլորին՝ նշելով որ հայերենը գեղեցկագույն, ճկուն և բազմաշերտ լեզու է, որը հայոց պետականության, միասնության և ամրության հիմնասյուներից է: Այնուհետև երեխաները ներկայացրեցին հայերենի և հայոց գրերի ստեղծման պատմությունը՝ արտաբերելով այբուբենը մոմերի ուղեկցությամբ, հնչեցրին բանաստեղծություններ, մեջբերեցին գնահատանքի ու հիացմունքի խոսքեր, հանդես եկան մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթներով, ներբող-բանաստեղծություններով, երգ ու պարով: Գեղեցիկ ասմունքը ուղեկցվում էր Առնո Բաբաջանյանի հոգեզմայլ երաժշտությամբ:

Տոնական մթնոլորտն ապահովված էր: Մ. Մանուկյանին ու բոլոր մասնակիցներին իրենց գոհունակությունն ու երախտագիտությունը արտահայտեցին ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Միլիտոնյանն ու ներկաները՝ մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:

Եկե´ք խոսենք հայերենով և այնպես, որ այն լույս տարածող լամպի պես լուսավորի շուրջբոլորը և  պանդուխտին տուն կանչող ճաճանչափայլ փարոս դառնա:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…