ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի տոնին նվիրված միջոցառում Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է ընդունել մայրենի լեզվի օր սահմանելու մասին:

Օրը սահմանվեց:

2000 թվականի փետրվարի 21-ին ամբողջ աշխարհն սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը:

«Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք» (Խ. Աբովյան):

Մեր լեզուն՝ մեր ինքնությունը հաստատող մեր ազգային կնիքը, պետականությունից զրկված մեր ազգին դարեր շարունակ հայ պահեց և հայ է պահում ու հայ է պահելու դարերի հավերժությունում:

Ազգին պահպանողը լեզուն է, լեզվի մահը ազգի մահն է:

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...»,

«Հայ լեզուն տունն է հայուն»,

«Մեր շուրջը լեզուներ՝ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Ե՛կ խոսենք, եղբա՛յր իմ, հայերեն,
Կուլ չերթանք այս ահեղ լափումին...»:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Կարինե Ստեփանյանի կազմակերպած միջոցառումը՝ նվիրված հայոց լեզվի տոնին, խորիմաստ էր, հայապատ ու հայալեզու, հայավառ ու հայապաշտ. յուրաքանչյուր հայի պարտքն է պահել ու պաշտպանել մայրենի լեզուն, եթե անգամ «առյուծի արնախում երախում էլ լինի»:

Աշակերտները, իրոք, իրենց տարերքի մեջ էին, հայի ու հայկականի տարերքի մեջ:
Նրանց խոսքի հնչեղությունը հայկական էր, իսկական, մաքուր հայկական, որով ավանդվում էր չխառնել մեր մաքրամաքուր ու առնական լեզուն օտարների հետ:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

 

Մ. Զաքարյան
Դպրոցի տնօրեն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…