ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի օր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

    «Ժամանակի ակունքներից ես  գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով …» 
Սիլվա Կապուտիկյան

   Լճաշեն  գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին 5-10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ Հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդական միավորումը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան:

   Դասասենյակում Մ.Մաշտոցի և  Հովհ. Թումանյանի մեծադիր նկարներն էին, հայոց անմահ այբուբենը, գրքեր, ծաղիկներ…

   Խոսուն  էին  ասույթները՝  «Որ  զրնգա  արևի  տակ  հավետ  պայծառ  հայոց  լեզուն»,  «Ապրեց  մեր  լեզուն՝  Ոսկեղենիկը  մեր  մեսրոպազուն,  շողաց,  հուրհրաց  նա  բոցի  նման»…

   Աշակերտները  ներկայացրին  Մայրենիի անցած  հազարամյա  ճանապարհը,  նրա  տեղն  ու  դերը  մեր  կյանքում՝  արժևորելով    լեզուն՝  որպես  մեր գոյության  հիմք: Մայրենի  լեզու,  քանի  որ  լեզուն  ազգի  մայրն  է: Ուրեմն,  ամեն  ինչից  բարձր  գնահատենք,  ամեն  ինչից  թանկ ու նվիրական  պահենք ու պահպանենք մեր  մենամեծ և միակ  անկորնչելի գանձը՝ հայոց  լեզուն…

   Մայրենիին  նվիրված  հուզառատ  ասմունքը,  սահուն  խոսքը,  երգերի  գեղեցիկ  կատարումը  հաճելի  և  անմոռաց  պահեր  պարգևեցին  ներկաներին:

   Միջոցառման  մասնակիցներին  և  ներկաներին  ողջունեց  դպրոցի  տնօրեն  Աիդա  Մուրադյանը՝  հորորելով  սիրել, սովորել, գեղեցկացնել անաղարտ պահել մեր  Ոսկեղենիկ  Մայրենին…

 

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների առարկայական մեթոդական միվորման նախագահ՝ Ջ.Դանիելյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…