ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ  կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ANQA)  խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ANQA լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում էANQA-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ANQA անդամակցության առթիվ, նշել է. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»,-նշել է նախարարը` կարևորելով նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման գործընթացը: «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»,-շեշտել է Լևոն Մկրտչյանը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով` ANQA-ին անդամակցությունը նշանակում է, որ  Հայաստանում կարելի է դնել նման հավակնոտ նպատակներ և հասնել դրան:

Համաժողովի մասնակիցները  քննարկել են, թե ինչպիսի գնահատում են ակնկալում բուհից ուսանողը,  գործատուն և դասախոսը:  Գործատուները կարևորել են, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց` առաջարկել, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի շրջանակներում վաղը կներկայացվեն կլաստերային աուդիտի  նպատակը, չափանիշները, ոլորտները: Կհաջորդեն ոլորտային աշխատաժողովներ` նվիրված կլաստերային աուդիտի չափանիշների քննարկմանը: Կներկայացվի նաև որակի ապահովման ոլորտի միջազգային փորձը` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի օրինակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…