ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հեռավար ուսուցումը մեր դպրոցում

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

էվրիկա ˜ ... Ժամանակակից ուսուցումը իր արմատները ամրացրեց նաև մեր դպրոցում. հ.21 դպրոցի և մեր դպրոցի IX դասարանցիների համար կենսաքիմիական հոսքը ներկայացնող X Ե դասարանի աշակերտները անցկացրին հեռավար դաս «Քիմիա» առարկայից. ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող աշակերտ - մարդը դարձավ ավելի ինքնավստահ:

Երկու դպրոցների իններորդցիները, մեկը մյուսին գերազանցելով, ճկուն և խելացի հարցերով բացահայտեցին քիմիայի գաղտնիքները` ապացուցելով, որ ուսուցման գործընթացը մշտական է, և հարկավոր է այն հարստացնել նոր մեթոդներով, հնարքներով: Քիմիական բազմաթիվ փորձերը ուսուցանել և ղեկավարում էր քիմիայի ուսուցչուհի Նոնա Կոստանյանը: Նա ոչ մի ջանք չի խնայում ` զարգացնելու աշակերտների գիտելիքները «Քիմիա» առարկայից:

Դասի այս տեսակը իրականացվեց մեր դպրոցի տնօրենի և տնօրինության ջանքերով, որի համար աշակերտները հայտնեցին իրենց շնորհակալությունը. այն ավելի ջերմացրեց երկու դպրոցների աշակերտներին: 

Ակնկալում ենք մյուս դպրոցների ուսուցիչների և աշակերտների ակտիվությունը մյուս առարկաներից հեռավար դասեր կազմակերպելու համար:

Ազգային վարկանշավորման համակարգ