ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենթոր և համագործակցող դպրոցները քննարկել են տեսադասերի արդյունավետությունը

Փետրվարի 27, 2017
Պաշտոնական

Ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար /մենթոր/ դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ /մենթի դպրոցներ/, որոնք համատեղ աշխատանքային գրաֆիկ են մշակել՝ կազմակերպելով շաբաթական առնվազն մեկ տեսադաս:
 Փետրվարի 25-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հրավիրվել է համաժողով՝ մենթոր և մենթի դպրոցների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այս ընթացքում մենթոր և մենթի դպրոցների համագործակցության հաջողված փորձն ու առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է, որ կրթության մեջ հաջողությունները ընդհանուր որակ են ապահովում, եթե դրանք չեն կենտրոնանում մեկ առանձին կենտրոնում. «Յուրաքանչյուր դպրոց ունի իր յուրահատուկ խնդիրը. մեր խնդիրն է, որպես նախարարություն, գտնել այնպիսի լուծումներ, որ որևէ երեխա դպրոցում առկա որևէ խնդրի պատճառով դուրս չմնա ցանկացած առարկայից լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից: Եթե որևէ դպրոցում չկա մասնագետ, կամ մասնագետ կա, սակայն, օրինակ, բացակայում է քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիան, դա չի նշանակում, թե այդ դպրոցում սովորող երեխան երբևէ չպիտի տեսնի լաբորատար փորձ: Մեր նպատակն է ստեղծարար և նորարար մոտեցումներով, ուժերի համախմբմամբ ապահովել արդյունք բոլորի համար: Այսինքն՝ եթե որևէ այլ դպրոցում կան այդ հնարավորությունները, ուրեմն տեխնիկական միջոցներով այն պետք է հասանելի լինի նաև մյուսներին»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ տեսադասերի մուտքը կրթական գործընթաց չի նշանակում ուսուցչի դերի նվազեցում: «Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ եթե որևէ կրթական ռեֆորմ ուղեկցվի ուսուցչի հեղինակության խաթարմամբ, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
 Մենթոր և համագործակցող դպրոցների ձևավորումը, ինչպես նշել է Դավիթ Սահակյանը, ամենևին չի նշանակում, թե մենթորները, ովքեր իրենց խմբերում ընդգրկված դպրոցներին աջակցելու առաքելություն են ստանձնել, նրանց ղեկավարն են կամ էլ վերադասը. «Նպատակը փորձի ընդհանրացումն է, որտեղ երկու կողմն էլ սովորելու բան ունեն միմյանցից»,- իր խոսքում շեշտել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է:
 Համաժողովի ընթացքում մենթոր դպրոցները ներկայացրել են տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցող դպրոցների հետ աշխատանքի ձևաչափը, տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Համաժողովի հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքների միջանկյալ քննարկումն է: Ծրագրի փորձարկումը՝ դպրոցների արդեն ձևավորված խմբերով, շարունակվելու է մինչև ուսումնական տարվա վերջ, որից հետո կկատարվեն հիմնական վերլուծությունն ու ամփոփումը: Նախատեսվում է, որ տեսադասերի արդյունավետության գնահատման արդյունքում այն գալիք ուսումնական տարվանից կմտցվի կրթական ծրագրերի մեջ՝ որպես հիմնական բաղադրիչ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…