ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր շնորհալիները

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Մեր շնորհալիները» խորագրով: Դեռևս գոյություն ունի այն կարծիքը, թե գեղեցկությունը բնության պարգև է, այն հնարավոր չէ ձեռք բերել: Այսպիսի պատկերացումը սխալ է: Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի, և այդ գեղեցկությունը անհրաժեշտ է պահպանել, վերացնելով թերությունները, ընդգծելով անհատական արժեքները: Այս ամենը նշանակում է խոսքի կուլտուրայի, շրջապատում պահվածքի և վերջապես, արտաքին տեսքի՝ մազերի ու հագուստի ներդաշնակ զուգակցում: Այս ամենին պետք է տիրապետի յուրաքանչյուր մարդ՝ թե տղա, և թե աղջիկ:

-Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորում:

-Ոչ արվեստը, ոչ էլ իմաստությունը չեն կարող ձեռքբերվել առանց դրանց սովորելու:

-Առանց օրինակների հնարավոր չէ ոչ ճիշտ սովորեցնել,ոչ էլ հաջողությամբ սովորել:

Քանի որ յուրաքանչյուր միջոցառում ունի նպատակ սովորեցնելու, ահա այս խորիմաստ ասույթներով էլ սկսեցինք մեր գեղեցիկ մրցույթ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին յոթերորդ դասարանի աշակերտները: Գեղեցիկ միջոցառմանը աջակցեցին նաև մեր շնորհալի ծնողները և ուսուցչական կոլեկտիվը: Մրցույթ-միջոցառման ընթացքում կային բազմաթիվ ուսուցողական խաղեր, հարց ու պատասխաններ, մրցույթներ նաև հանդիսատեսների միջև: Խաղերն ու մրցույթները միմյանց հաջորդում էին հետաքրքիր ու անսպասելի անակնկալներով, որը միջոցառմանը ավելի մեծ հետաքրքրություն էր հաղորդում: Օրինակ՝ բեմականացվել էր տղաների վիճաբանություն, որի ընթացքում իբրև պոկվել էին նրանց կոճակները և քանդվել փոխկապները: Մրցույթի ընթացքում տղաները կարեցին կոճակները, աղջիկները կապեցին նրանց փոխկապները: Մի այլ խաղի ընթացքում էլ տղաները մաքրեցին կարտոֆիլ, իսկ աղջիկները մեխեցին մեխեր: Չէինք մոռացել նաև անվտանգության և առաջին բուժօգնության կանոնների մասին: Աղջիկները ցուցադրեցին ինչպես մշակել վերքը: Աշակերտուհիները պատրաստեցին աղցան, ձևավորեցին անձեռոցիկներ և սպասքադրեցին խնջույքի սեղան: Մրցույթին մասնակցեցին նաև մեր շնորհալի մայրիկերը, իրենց տրված ժամանակահատվածում հարդարեցին աղջիկների վարսերը: Իբրև վերջաբան մեր միջոցառումը զարդարեց համով-հոտով և գեղեցիկ ձևավորված ղափաման, որն էլ մատուցվեց ներկաներին տարազով աշակերտուհու կողմից:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…