ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բուն Բարեկենդան տօնը նշւեց՝ Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան»  դպրոցում

Մարտի 1, 2017
Սփյուռքի լրատու

Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան»  իգական աւագ  դպրոցի պատասխանատուների  նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Ծնողական խորհրդի, կիրակի փետրւարի 26 -ի  ժամը 17:00-ից 19:00ը  կրթահամալիրի  կենտրոնական դահլիճում դիմակահանդէս –մրցոյթի տեսքով նշւեց   Բուն Բարեկենդան տօնը:

Ներկաներին ողջունեց  դպրոցի  փոխտեսուչ՝ Ռիմա Սիմոնեանը եւ բացրատրելով մրցոյթի  եղանակին   ներկայացրեց իրաւարար կազմին ,որից յետոյ  օրւայ հանդիսավարուհի Շաղիկ Մատթէոսեանը անդրադարձաւ  Բարեկենդան տօնի ծագումնաբանութեանը եւ նրան կապւող ծէսերին ու աւանդոյթներին : Յաջորդիւ աշակերտութիւնը    ներկայացրեց տարբեր ազգերի ազգային  տարազներ եւ  ստեղծած հետաքրքիր  կերպարներ ,որոնց իրաւարարկազմը գնահատեց  ըստ ճաշակի, մտայղացումի, ներկայացման եղանակի եւ տարած աշխատանքի:Աւարտին ամփոփելով միաւորները՝  լաւագոյնները  պարգեւատրւեցին :

Նշելիէ, որ հանդիսութեան ներկայ էին  դպրոցի տեսչութիւնը,ուսուցչակ կազմը, ծնողական խորհուրդը եւ աշակերտութիւնը:

 

Երանուշ Թահմազեան
Իրան- Նոր Ջուղա
Լուսանկարները՝ հեղինակի

Ազգային վարկանշավորման համակարգ