ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մարտի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն մեծ ավանդույթներ և տասնամյակների պատմություն ունեցող ցուցահանդես է: «Նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները,  հասարակությանը ներկայացնել մեր կրթական ծրագրերը, արդի տեխնոլոգիաները, ինչպես նաև հասկանալ կրթական հիմնական ուղղություննները և փորձել միջազգային չափանիշներին համընթաց ծրագրեր իրականացնել: Այս ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն ունենք երկու ուղղությամբ աշխատել՝ նախ ցուցադրել մեր կրթական արտադրանքը, հասկանալ՝ ինչ աստիճանի վրա է այն գտնվում, ապա նաև առիթ ստեղծել՝ ծանոթանալու ՌԴ բուհերի առաջավոր փորձին և կիրառել այն, ինչպես նաև համագործակցության նոր եզրեր գտնել»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: «Ազգային կրթական համակարգերը կարող են ուժեղանալ և որակ արձանագրել՝  միայն քաղաքակրթական մեծ դաշտերում աշխատելու ընթացքում»,-ընդգծել է նախարարը:
Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը. «Ժամանակակից աշխարհում կրթությունը համարվում է երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը,  իսկ կրթության արտահանումը՝ կարևոր գործոն՝ երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ռուսաստանի կրթական քաղաքականության մեջ տվյալ գործընթացը կարևոր դեր է խաղում: Այդ պատճառով մենք կարևորում ենք կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ արդյունավետ համագործակցությունն ինչպես ավանդական և այնպես էլ նոր համատեղ ծրագրերի իրականացման և ուսանողների շարժունության մեծացման ուղղությամբ»,-մասնավորապես նշված էր դեսպանի ուղերձում:

Առաջին անգամ «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առանձին տաղավարներով ներկայացրել է Հայաստանի և Ռուսաստանի 19-20-րդ դարերի աշխարհիկ և հոգևոր կրթությանն առնչվող եզակի փաստաթղթեր: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն իր հերթին ներկայացրել է ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսանելու ծրագիր, ինչպես նաև անցկացրել ավելի քան 200 դիմորդների մրցութային ընտրություն՝ կրթական բոլոր մակարդակներում 2017-18 ուս տարում սովորելու համար: 

Նշենք, որ այս տարի «Կրթություն XXI դար» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 կազմակերպություն՝ բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, ինչպես նաև հետբուհական կրթական բազմաթիվ ծրագրեր ներկայացնող հաստատություններ,  այդ թվում՝ 10-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ ՌԴ-ից: Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները դիմորդներին կներկայացրեն ուսհաստատություններում ընդունելության կանոնների, կրթական արտոնությունների, քննությունների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Այցելուները կծանոթանան ազգային և միջազգային փորձին, կրթական, գիտական, տեղեկատվական միջավայրի ստեղծման մոտեցումներին:  Բացի հիմնական մասնագիտությունից, աշակերտները և ուսանողները կարող են ընտրել լրացուցիչ կրթության տարբերակներ՝ դասընթացներ լեզվի կենտրոններում, քննությունների նախապատրաստական դասընթացներ, կրթական ծրագրեր արտերկրում: Ցուցահանդեսն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 3-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…