ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մրցանակներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

Մարտի 3, 2017
Պաշտոնական լրատու

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք կատարված աշխատանքը, և այսօր պատիվ ունենք լավագույն ուսանողներին պարգևատրել մրցանակներով: Նման հանդիսությունները նաև առիթ են` անդրադառնալ ոլորտի ձեռքբերումներին և գնահատանքի խոսք հղել այն համակարգին, որի գործունեության շնորհիվ երիտասարդները ստանում են մասնագիտական լուրջ կարողություններ: Սովորելով տարբեր բուհերում` դուք ստանում ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական կրթություն, այլ նաև ՀՀ բուհերի վկայական: Իմ խորին համոզմամբ՝  տվյալ երկրի կրթական համակարգն ապահովում է տվյալ տեսակի շարունակական զարգացումը, այսինքն՝ ՀՀ-ում ձևավորված միջավայրի արդյունք եք դուք` իբրև ապագա մասնագետներ: Կլինեք ֆիզիկոս, բժիշկ, հումանիտար, մշակութային մասնագիտությունների կրող, դուք  նախևառաջ հայ ժողովրդի տեսակի շարունակությունն ապահովող մասնագետներ եք: Այս իմաստով դուք ունեք մեծ առաքելություն: Այստեղ իրենց ներդրումն ունեն նաև ՀՀ բուհերի ռեկտորները, ովքեր տարիներ շարունակ այս առաքելությամբ են առաջնորդում մեր կրթագիտական միտքը: Մեր նման փոքր ժողովուրդները, որոնք ունեն մեծ մարտահրավերներ, ունեն մեկ պատասխան՝ դա իրենց ինտելեկտուալ պատասխանն է: Աշխարհի որ երկրում էլ մասնագիտական գործունեություն ծավալեք, նախ հիշեք, որ ունեք այս մեծ պարտականությունը»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ արդեն չորրորդ տարին «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթա¬թոշակ¬ների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` անցկացվում է մրցույթ՝ ներբուհական և (միջբուհական) հանրապետական փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկակական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցույթային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը` որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ) և հասարակական ակտիվությունը:

2016 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 37 ուսանող`  ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 450.000, 2-րդ տեղ՝ 300.000 և 3-րդ տեղ՝ 204.500 դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Marine6

    Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց Հարգելի գործընկերներ երկար տարիներ է արդեն, որ ես դասապրոցեսում օգտագործում եմ պատմական թելադրություններ: Դրանք սիրով են ընդունվում աշակերտների կողմից, միաժամանակ հնարավորություն են տալիս…

  • ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    Հարգելի գործընկերներ քաջ գիտակցում եմ համակարգչի կարևորությունը այսօր մեր կյանքում:Բայց իրականությունից փախչելն անհնար է:Շարունակ մեծանում է երեխաների կախվածությունը հանակարգչի նկատմամբ:Երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև խաղեր խաղում՝,բայց այդ ամենը վատ…

  • Տեքստային խնդիրներ- շարժում-թեմատիկ միավոր

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Քանի որ այս թեմայի խնդիրներն ընդգրկված են կրկնության բաժիններում, նպատակահարմար եմ գտել լրացուցիչ դասաժամերին կազմակերպել այսպիսի ուսուցում՝ թեմայի յուրացման մակարդակն ապահովելու նպատակով: Առաջնային առարկայախումբ ՝ • Հանրահաշիվ • Ֆիզիկա Երկրորդային…

  • Բաց դաս

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել բաց դասերի մասին. որոնք են դրանց կազմակերպման նպատակները, ինչպես պետք է կազմակերպել դրանք, ովքեր կարող են կազմակերպել այդպիսի դասեր, ովքեր կարող են ներկա լինել այս…

  • Մատչելի դասի պլանները որպես դասի արդյունավետության կարևոր պայման

    Թեմայի հեղինակ՝ Larisa0504

    Հարգելի գործընկերներ հրավիրում եմ ձեզ նոր քննարկման: Իմաստունի խոսք է. Խելացին նա է, ով բարդ բաները ներկայացնում է պարզ ու մատչելի: Կարծում եմ, որ դասի արդյունավետության համար կարևոր են պարզ…

  • ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ/2/

    Թեմայի հեղինակ՝ AsyaY

    2016-2017 ուսումնական տարի II կիսամյակ Թեմատիկ աշխատանք N 2 Առարկա - Մաթեմատիկա Թեմա –Բազմապատկում բաժանում Դասարան - ΙΙ Ամիս, ամսաթիվ __________________ Ազգանուն, անուն_________________________ I տարբերակ 1. Տրված թվերից ընդգծի՛ր միայն…

  • «Գնդի ծավալը» թեմայի ուսուցման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ Բելլա Թամրազովա

    Այս թեման ընդգրկված է 12-րդ դասարանի խորացված ուսուցմամբ երկրաչափության դասընթացում: Որպես դասի նպատակներ սահմանել եմ հետևյալները. • սովորեն գնդի ծավալի հաշվման բանաձևը, • հանրահաշվի և մաթ.անալիզի գիտելիքներն օգտագործելու միջոցով ստանան…

  • Հարցադրման մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ Flora Hovhannisyan

    Եկենք խոսենք հարցադրման մեթոդի մասին. ինչ գիտենք դրա մասին, ինչպես ենք կիրառում, որն է դրա նպատակը, մեթոդի կիրառումը ինչին է նպաստում:

  • Միջառարկայական կապը ֆիզիկայի դասին

    Թեմայի հեղինակ՝ Hasmik.Vardanyan

    Բնագիտական հոսքում թեման կարելի է անցկացնել համագործակցային,հետազոտական մեթոդներով՝օգտագործելով միջառարկայական կապեր/կենսաբանություն-ֆիզիկա-առողջ ապրելակերպ/: Դասի կահավորումը՝անհրաժեշտ սարքեր, զննական նյութեր, տեսասահիկներ, գծապատկերներ: Խմբերին նախօրոք տրվել էին հետևյալ ենթաթեմաները. առաջին խումբ՝ • Աչքը որպես օպտիկական…

  • Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Լիլ

    Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, այժմ առավել քան արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Քեոփսի բուրգի մակագրությունը զգուշացնում է. :

Ազգային վարկանշավորման համակարգ