ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ

Մարտի 6, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին:

Կարևորելով նախաձեռնությունը՝  ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և տեղակատվության անվտանգության հայտնի մասնագետ Ե. Կասպերսկուն՝ համագործակցության համար. «Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա էլեկտրոնային դասավանդման ձևաչափով կրթության համակարգում ներառել տեղեկատվության անվտանգության բաղադրիչ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես երեխաների կրթության և դաստիարակության արդյունավետության, այնպես էլ այս ասպարեզում ծնողների  իրազեկվածության բարձրացման առումով»,- նշել է  ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝  տեղակատվության անվտանգության բաղադրիչը կներառվի մի քանի առարկայախմբերում և արդեն գալիք ուսումնական տարվանից կներդրվի դպրոցական ծրագրերում: Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում:

Ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ որի ըթացքում քննարկվել են հուշագրի իրագործման միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպչական հարցերը: Հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը, որոնք դիտվում են կարևոր նախապայման երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: Հուշագիրը նպատակ ունի բարձրացնել էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը, բարելավել երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունները: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը  կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն:

Մասնավորապես նախատեսվում է «Կասպերսկի լաբորատորիայի» կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև  կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև: Փոխըմբռնման հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ-անձնական տեղեկատվության փոխանակմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ