ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում    նվիրված  «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը  (դասղեկ` Մ. Գալստյան) ներկայացրեց  միջոցառում    նվիրված  «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին:

   Գրական ցերեկույթը սկսվեց աշակերտների բացման խոսքով` ձոնված մեծ պոետին, արձակագրին, անմահ լոռեցուն: Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի, Ե. Չարենցի բանաստեղծությունները  նվիրված Հովհ. Թումանյանին: Ասմունքից հետո նրանք անդրադարձ կատարեցին մեծ պոետի ու արձակագրի լավագույն պատմվածքին` «Գիքորին»:

   Ներկայացվեց «Գիքորը» պատմվածքի ստեղծման պատմությունը` նշելով , որ շուրջ 110 տարի առաջ` 1907թ.-ին, «Հասկերում» տպագրվեց «Գիքորը», որը  հեղինակը գրել էր ավելի քան 10 տարի առաջ` 1895թ.– ին: Նշվեց, որ պատմվածքի առաջին գրախոսը եղել է Ավ. Իսահակյանը, որն  այն գնահատել է իբրև  բացառիկ կատարյալ երևույթ, թե կենսական ու հոգեբանական  բովանդակությամբ, թե լեզվով ու արտահայտությամբ: Չմոռացան հավելել նաև, որ առաջին դրտավարական խոսքն ասել է պատմվածքի մասին Ալ. Շիրվանզադեն:

    «Գիքորը» պատմվածքի գաղափարն ու բովանդակությունը ներկայացնելուց հետո  աշակերտները հանդիսատեսին  ներկայացրին պատմվածքի որոշակի հատվածների բեմադրություն:  Անցումային լուծումները տրվում  էր  1982 թվակաին նկարահանված համանուն  ֆիլմի ընտրված կադրերով, որը ներկայացվում էր էկրանին: Բեմադրության ընթացքում հնչում  էր Տ. Մանսուրյանի երեժշտությունը` գրված համանուն ֆիլմի համար:

Կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Գալստյան

 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…