ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի լեզվի միջազգային օրը

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի  Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ  դպրոցի 7-րդ դասարանը (դասղեկ` Մ. Գալստյան) ներկայացրեց  միջոցառում  նվիրված  Մայրենի լեզվի  միջազգային օրվան` «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, հոգին ու հոգեբանությունը…»  խորագրով։

   Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված  միջոցառումը  բացվեց Մհերի «Հայաստան»  երգով, որին զուգահեռ էկրանին ցուցադրվում էր տեսանյութ մայրենի լեզվի մասին, այբուբենի ստեղծման պատմությունը, հայ և համաշխարհային  մեծերի խոսքերը հայերի մասին,  հայոց լեզվի անցած պատմության մասին:

    Երգից  հետո հաղորդավարները ներկայացրին օրվա կարևոր խորհուրդը, թե ինչու է հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ – ն 1999 թվականի փետրվարի 21-ը հռչակել Մայրենի լեզվի միջազգային օր,  նշեցին նաև,  որ, ըստ  ՅՈՒՆԵՍԿՕ – ի գնահատականի  աշխարհի  6000 լեզուներ կորստի մատնվելու եզրին են:

    Այնուհետև հնչեց ասմունք` Հ. Սահյան` «Հայոց լեզու», Պարույր Սևակ`  «Մայրենի լեզու» և այլ հեղինակների ստեղծագործություններ:  Մայրենի լեզվին նվիրված ասմունքին հաջորդեց խրոխտ, հայրենասիրական, ռազմաշունչ պար: Աշակերտները իրենց ռազմահայրենասիրական պարը պարում էին Սիբիլի «Մեր լեզուն» /խոսք Հ. Սահյան/ երգի ներքո:

    Շնորհավորելով և փառաբանելով  մայրենի  լեզվի  միջազգային  օրը` անդրադարձ կատարվեց մեծ լոռեցու ծննդյան  տարեդարձին և գիրք նվիրելու օրվան:

    Աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի գրական, հասարակակակն ազգային գործունեությունը, նրա անուրանալի դերն ու առաքելությունը հայերիս կյանքում և գրականության մեջ:  Միջոցառումը զուգակցվում  էր Թումանյանի զանազան բանաստեղծությունների և խոհափիլիսոփայական քառյակների ասմունքով: Ցերեկույթը եզրափակվեց Ն. Ռոհսինյանի «Կիլիկիա»  երգով, որը, ինչպես նշեցին աշակերտները, Հովհ. Թումանյանի սիրելի երգերից մեկն է եղել, որի ազդեցության տակ բանաստեղծը գրել է «Երբ որ կանցնի ձմեռն  սաստիկ…» բանաստեղծությունը:

Կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Գալստյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…