ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու օրը

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի  Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ  դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ ներկայացրին  միջոցառում    նվիրված  Գիրք նվիրելու օրվան։

Փետրվարի 19-ը  համայն  հայ ժողովուրդը նշում  է  որպես գիրք  նվիրելու  օր:  Այդ  օրը  հայ  մեծանուն  գրող,  հանճարեղ  լոռեցի  Հովհաննես  Թումանյանի  ծննդյան  օրն է:  Այս  օրվան  յուրահատուկ  շունչ  ու  ոգի  են  տալիս  աշակերտները` օրը  տոն  դարձնելով,  նշելով  գիրք  նվիրելու  օրը,  քանզի  մեծ լոռեցին շատ էր սիրում գրքերը:

    Այդ  տոնը  գեղեցիկ  նշվեց  նաև  Վարսերի  Ռ.  Պետրոսյանի  անվան   միջնակարգ դպրոցում:  Փետրվարի  20-ին  դպրոցի  գրադարանավարուհին  տոն-միջոցառում  էր  կազմակերպել,  որին  մասնակցում  էին  դպրոցի  ընթերցասեր  աշակերտները:     Միջոցառումն  անցավ  շատ  հետաքրքիր,  ներկայացվեցին  հայ  պոեզիայի  և   արձակի  բազմաբնույթ  ու  արտակարգ  գործերից,  որոնք  համեմվեցին  գեղեցիկ  և  տպավորիչ  ասմունքով:

    Միջոցառման  բնույթը  նաև  խրախուսական  էր:  Դպրոցի  գրադարանավարուհին  բարեխիղճ  և  նրբանկատ  աշխատանքի  արդյունքում  ընտրել և առանձնացրել  էր  մի քանի  աշակերտի:  Աշակերտները  ստսցան  խրախուսական  նվերներ` գրքեր,  որոնք,  ըստ  աշակերտների  ավելի ու ավելի   պարտավորեցնող էին:

   Դպրոցի  ամենաընթերցասեր աշակերտներ  ճանաչվեցին    7–րդ  դասարանի  աշակերտուհի  Գայանե  Խաչատրյանը,  8 – րդ  դասարանիւ  աշակերտուհի Մարիամ  Պողոսյանը,  9–րդ  դասարանի  աշակերտուհի  Մարիամ  Պողոսյանը, 10-րդ  դասարանի  աշակերտ Ալինա Գաբրիելյանը  և 11-րդ դասարանի  աշակերտ  Դավիթ    Մելքոնյանը:

   Միջոցառումը  ստացված  էր.  գոհ  էին,  թե  աշակերտները,  թե  ծնողները  և  թե դպրոցի  տնօրինությունը:

Կազմակերպիչ` գրադարանավար Զ. Սիմոնյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…