ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Մարտի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության ոլորտում որակական նոր  մակարդակի ապահովմանը և բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Նախարարն իր խոսքում կարևորել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության՝ տարիներ շարունակ ծավալած հետևողական գործունեությունը՝ ընգծելով, որ այն իսկապես լուրջ աջակցություն է կրթության համակարգում առավել թափանցիկ և գործուն մեխանիզմների ներդրմանը: 

Ներկայացնելով հետազոտությունը` «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կատարվել է որակական ուսումնասիրություն թիրախային 3 ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակություն: Նա ողջունել է այն հանգամանքը, որ մինչ հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նմանատիպ քննարկում է կազմակերպվել, ինչը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել վերհանված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլ հասարակական կազմակերպություններից ևս ստացել է որոշակի հետազոտություններ, որոնք թեմատիկ առումով կրկնություններ են պարունակում, ապա առաջարկվել է ստեղծել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ, որը միասնական մեխանիզմներ կառաջարկի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…