ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախության տոնին ընդառաջ

Սեպտեմբերի 22, 2016
Դպրոցական անցուդարձ

Սուրենավանի միջնակարգ դպրոցը առավոտից թնդում էր անկախության տոնի բերկրանքով: ՄԿԱ գծով փոխտնօրեն Անահիտ Ղազարյանի նախաձեռնությամբ օրն ամբողջովին տոն դարձավ: Միջոցառման մեկնարկը տրվեց 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» իրավական փաստաթղթի ներկայացմամբ: Այնուհետև ոգեշունչ և հայրենապաշտ ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը, պատմական փոքրիկ զեկույցով՝ Անահիտ Ղազարյանը: Հայոց արժեհամակարգի, ՀՀ 25 տարվա անցած ուղու մասին ասմունքով հանդես եկան IX դասարանի աշակերտները: Տոնական օրվան շարունակություն տվեց դպրոցի պարի խումբը, հայրենասիրական երգերով հանդես եկան նախկին շրջանավարտներ՝ Դավիթ Գևորգյանն ու Մուշեղ Հարությունյանը: Երգ ու պարով, խինդ ու ծիծաղով անկախության սերունդը ծիածանեց եռագույնը հարազատ կրթօջախի լազուր երկնքում, ծիածանեց ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:

Ն. Զեյնալյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…