ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պի (П) թվի միջազգային օրը Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Մարտի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Ինչպես վայել է նորածնին, այնպես էլ այսօր ` առավոտից ,դպրոցի` ճաշակով զարդարված մուտքի մոտ П - ն արժանացավ քաղցր և հոգեթով ընդունելության:

Յուրաքանչյուր տարի 3 - րդ ամսին` մարտի 14 - ին, տոնվում է այս թվի ծնունդը` պայմանավորված նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ` 3,1415926... Այսօր մեր աշակերտները իրականացրին տոնի հիմնադրի ` ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուի առաջարկը` միմյանց նվիրել թխվածքներ, որոնց վրա պատկերված է П թիվը:

Թվի համար հնչող հատուկ երաժշտությունը, շնորհավորանքները բարձրացրին բոլորի տրամադրությունը, որը շարունակվեց հանդիսությունների դահլիճում. օրվա վերջին դպրոցի` մաթեմատիկայի ուսուցիչների նախաձեռնած միջոցառումը թեժացրեց ծննդյան տոնախմբությունը: Ի՞նչ ծնունդ առանց երգի ու պարի, առանց հոբելյարի մասին պատմող փաստերի և պատմությունների, օրը խորհրդանշող առանձին ու ինքնատիպ ելույթների:

Մեր շնորհալի աշակերտները ամբողջովին դրսևորեցին իրենց գիտելիքները  «Մաթեմատիկա»  առարկայից և ապացուցեցին, որ որքան էլ ճշգրիտ է մաթեմատիկան, այնքան էլ նուրբ է ու հմայիչ, կարող է մարդուն տանել գիտության բարձունքը և շատ անհայտներ բացահայտել:

Նախաձեռնող՝ Մաթեմատիկա առարկայի ուսուցիչներ

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…