ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եղիշե Չարենց

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Եղիշե Չարենցին այսպես են բնութագրել՝ «Նա ինքը Հայաստանն է՝ իբրեւ հայ՝ տևական, անմահ. նա նայում էր աշխարհին հայի աչքերով»։ Այս խորախորհուրդ նշանաբանով էլ սկսեցին իրենց հայ գրականության դասը Կապանի հ.13 հիմնական դպրոցի ռուսերենով ուսուցմամբ VI-VII-VIII դասարանի աշակերտները՝ որսալով ժամանակի անկանգ տրոփյունը։ 
Եղիշե Չարենց բանաստեղծի, ժողովրդի զավակի, անհաս հոգու տեր մարդու ծննդյան 120-ամյակին և նրա ստեղծած աննման «Տաղարան» շարքին էր նվիրված դաս-հանդեսը հայ գրականություն առարկայից:
(Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նաիրա Գրիգորյան)
Դասն անցկացվեց դպրոցի գրադարանում, որպեսզի 20-րդ դարի մեծագույն հայ պոետի ստեղծագործությունը և կյանքը լավ սովորեցնի աշակերտներին այժմ և հետագայում: Հիմնական շեշտը դրվել էր «Տաղարան» շարքի և պոետի անցած ուղու, կյանքի ողբերգական ավարտի վրա: Անդրադառնալով «Տաղարան»-ին՝ աշակերտներն արտասանեցին շարքի բանաստեղծություններից, վերլուծեցին դրանք, կարևորեցին կապը միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի հետ. «Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս եկավ՝ սազը ձեռին…»: 
Աշակերտների ելույթներին զուգահեռ հնչում էին այդ բանաստեղծություններով գրված երգերը՝ Ֆլորա Մարտիրոսյանի, այլ հայտնի երգիչների կատարումներով: Խոսելով Տերյան-Չարենց կապի մասին՝ հնչեց «Հեռացումի խոսքեր»,«Լուսամփոփի պես աղջիկ»,«Ինչքան որ հուր կա իմ սրտում-բոլորը քեզ…» ձոնը: Խոսելով «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության մասին, աշակերտները նշեցին, որ դրանով է եզրափակվում է «Տաղարան»-ը: Ապա, անդրադառնալով «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությանը՝ նշեց, որ Վիլիամ Սարոյանն այն համարել է որպես աղոթք, և նրանում նկարագրվում են մեր երկրի բնաշխարհը, անցած հերոսական ու ողբերգական պատմությունը, մշակույթը: Ներկա ուսուցիչները ևս գոհ էին դասի անցկացման ձևից, աշակերտների պատրաստ լինելուց, կատարումներից: Դասն ավարտվեց աղոթք-բանաստեղծության վերջին տան՝ ողջ դասարանի արտասանությամբ: -Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․ Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․ Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․ Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…