ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գիրքը հրաշալի նվեր

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը ամեն տարի գիրք նվիրելու օրը չի մոռանում հարազատ դպրոցին նվիրաբերել գրքեր: Այս տարի նույնպես հերթական նվիրատվությունը Մհեր Հովհաննիսյանը կատարեց գրադարանին՝ 47 անուն գիրք: Դպրոցի գրադարանում առանձնացվեց մի պահարան, որտեղ տեղ գտան ԵՊՀ հետազոտությունների ինստիտուտի կողմից նվիրաբերած գրքերը,որն էլ կունենա շարունակական բնույթ:
Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտական և մանկավարժական կոլեկտիվը իր երախտագիտությունն է հայտնում Մհեր Հովհաննիսյանին: Մենք հպարտ ենք, որ ունենք հայրենապաշտ, հոգացավ շրջանավարտ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

 

Ազգային վարկանշավորման համակարգ