ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հովհաննես Թումանյան «Գիքորը»

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

      Մարտի 13-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 5-րդ «ա» դասարանի աշակերտները դասղեկ  Ա. Առաքելյանի ղեկավարությամբ բեմադրեցին  Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը:

      Արդեն 100 տարի է Գիքորը հուզում է ընթերցողին` հային ու օտարին, մեծին ու փոքրին: Թումանյանը ազգային լեզվամտածողության միջոցով ստեղծել է հասարակության տարբեր դասակարգերի պատկանող երկու տարբեր հոգեբանություն ունեցող մարդկանց կերպարներ: Երկուսն էլ խոսում են «մարդ դառնալու» մասին: Սակայն «մարդ»  հասկացողությունը տարբեր խավերի ներկայացուցիչների համար տարբեր է: Բազազի համար մարդը նա է, ով կարողանում է խաբել, հարստանալ, դուքան բացել: Հուսակարոտ Համբոյի համար մարդ դառնալ նշանակում է սեփական հացը համեմատաբար հեշտությամբ վաստակել կարողանալ... 

     Հանդիսատեսը համակ ուշադրությամբ դիտեց ներկայացումը և ջերմ ծափահարություններով ողջունեց հինգերորդցիներին: 

Ազգային վարկանշավորման համակարգ