ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լ. Մկրտչյան

Սեպտեմբերի 23, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, «Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է` վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցությունը հստակ չափելի արդյունքներ է արձանագրել:

«Համաշխարհային բանկն իրականացնում է քայլեր, որոնց արդյունքները պարզորոշ են. կրթության ոլորտում ծավալած համագործակցության առանցքում բանկը մշտապես ճիշտ շեշտադրումներ է արել: Այս իմաստով հստակ կարող եմ թվարկել, որ սկսած 1998 թվականից` բանկի հետ մեր աշխատանքն ինչ արդյունքներ է արձանագրել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա գնահատմամբ` այդ համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են հանրակրթության կառուցվածքային փոփոխությունները, մշակվել են ավագ դպրոցից դեպի բարձրագույն կրթության անցման մեխանիզմները, ներդրվել են բուհական ընդունելության նոր`միասնական քննությունների և բուհերի հավատարմագրման համակարգերը: Վերջինիս ձևավորումն արդեն ընդգրկվել է Բոլոնյան գործընթացի շրջանակ, և մեր երկրում ՀԲ-ի գործունեությունն արդեն թիրախավորվել է դեպի ավագ դպրոցների հիմնանորոգման ապահովում:

Երախտագիտություն հայտնելով դպրոցների հիմնանորոգման ուղղությամբ ՀԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության համար` Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ իբրև կրթության պատասխանատուի` իր համար առավել կարևոր են կրթության որակի ապահովմանն ուղղվող բարեփոխումները` շեշտելով, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ են ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին: Խոսելով այդ բարեփոխումների իր տեսլականի մասին` Լևոն Մկրտչյանն առանձնացրել է 2 կարևորագույն ուղղություն` բուհերի խոշորացում և հզորացում` ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն` ֆինանսավորման և կառավարման ներքին ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ: Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ` եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆրանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել: «Մեզ համար կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին` կրթության ոլորտի մարտահրավերների ու բարեփոխումների համապարփակ ներկայացման համար, ՀԲ ԿԲԾ համաղեկավար Նինո Կուտալաձեն իր հերթին կարևորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը: Վերահաստատելով ՀԲ-ՀՀ կրթության և գիտության նախարարություն արդյունավետ համագործակցության փաստը` նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են տվյալ համակարգի պատասխանատուների կողմից ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…