ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. մարտի 14-ին Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան հ.5 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում մաթեմատիկայի ամսվա շրջանակներում կազմակերպվել էր

«Զրոյի դատը» միջոցառումը: 

Տպավորիչ, գեղեցիկ ու ինքնատիպ ելույթով հանդես եկան 8-րդ գ դասարանի աշակերտները՝ ներկայացնելով «Զրոյի դատը» ուշագրավ միջոցառումը, որը կազմակերպել էր 8գ դասարանի դասղեկ և մաթեմատիկայի ուսուցչուհի Հայկանուշ Ղազարյանը:

Ընթացիք դատավարությանը մասնակցում էին բոլոր մաթեմատիկական գործողությունները՝ բաժանման, գումարման, հանման և բազմապատկման…

Դատավարությունը սկսվեց զրո թվանշանի հարցաքննությամբ, իրենց ելույթով հանդես եկան վկաներ՝ գումարման, հավասարման, բազմապատկման, բաժանման նշանները: Նրանք զրոյին մեղադրեցին ու գովեցին, արդարացրին և ի վերջո համաձայնության գալով,  բարությամբ ու սիրով համակցված՝ տրամաբանական ավարտին հասցրին իրենց հիանալի ելույթը:

Դատավարությանը ներկա էին ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտների ծնողները, հրավիրվածները: Նման միջոցառումները լավ են անդրադառնում երեխաների մաթեմատիկական զարգացման վրա, նրանք կարողանում են փոխանակել իրենց գիտելիքները զուգահեռ դասարանցիների կամ ուսուցիչների հետ…. Միջոցառման նպատակն էր ցուցադրել մաթեմատիկայի անսահման հնարավորությունները, ապահովել բոլոր աշակերտների ակտիվ մասնակցությունը և, ամենակարևորը, խթանել նրանց տրամաբանական ու հետազոտական մտածողության զարգացումը:

Միջոցառումը եզրափակվեց մաթեմատիկայի մասին իմաստախոսություններով` հաճելի պահեր պարգևելով իրենց իսկ ելույթից հուզված ու ոգևորված մասնակիցներին: 

Կա մի գիտություն, առանց  որի անհնար է մնացածների համար: Դամ աթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են

որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների  օրինաչափությունները կանխագուշակում  և  մեծ ճշգրտությամբ  նախօրոք  նկարագրում է երևույթների ընթացքը:

 Ս. Սոբոլև

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…