ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բաց դաս «ՀՀ տնտեսությունը»

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Հանձնարարված թեման`«ՀՀ տնտեսությունը» բաժնի կրկնություն:

Նոր թեման` «Արագածոտնի մարզ»:

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում 16.03.2017թ.-ին 9բ  դասարանում կայացավ բաց դաս՝ աշխարհագրություն առարկայից: Դասարանը բաժանված էր 4 խմբի և յուրաքանչյուր խմբին առաջադրվեցին հարցեր «ՀՀ տնտեսության» բաժնից: Ուսուցչի կողմից բաժանվեց նյութեր, որի օգնությամբ աշակերտները պատրաստեցին ցուցապաստառներ, առանձին մարզերի համար ուրվագծերով ստացան ՀՀ վարչական քարտեզը:

Նոր նյութի հաղորդումը ուղեկցվեց սլայդ – ներկայացմամբ, որտեղ ցուցադրվեց Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, մարզի սահմանները, գետերը, սարավանդները, ջրանցքները, քաղաքները:

Դասի վերջում ուսուցիչը գնահատեց խմբերին և առանձին աշակերտներին:

Դասը վարեց աշխարհագրության ուսուցչուհի Ա. Ասլանյանը:

Ազգային վարկանշավորման համակարգ