ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Շնորհավոր մարտի 8

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում մարտի 9-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված կանանց միջազգային օրվան:

Միջոցառումը սկսվեց «Դռները բացեք գարուն է գալիս» բանաստեղծությամբ: Տղաները իրենց գեղեցիկ երգով շնորհավորեցին մայրիկներին, ուսուցիչներին: Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Երգերին զուգահեռ տեսահոլովակի կիրառմամբ ցուցադրվեցին ուսուցիչների, ծնողների նկարները: Դպրոցի տնօրեն Ս. Թունյանը շնորհավորեց կանանց միջազգային օրը, ծնողներին մաղթելով առողջություն, կանացի երջանկություն և որ գեղեցիկ ժպիտը երբեք չպակասի նրանց դեմքից: Միջոցառումը կազմակերպել էին 11բ դասարանի աշակերտները և դասղեկ Մ. Այվազյանը:

Ազգային վարկանշավորման համակարգ