ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ավարտվեց ևս մեկ հեռավար դասընթաց

Մարտի 17, 2017
ՏՀՏ նորություններ

Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին 136 գրանցված մասնակիցներից 104-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 104 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել են ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի աշխատակիցներ Մ. Դումիկյանը և Մ. Միրզոյանը:

Կայքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցում: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Ազգային վարկանշավորման համակարգ