ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Աշակերտները հայեցողական դասաժամը Քաջարանի քաղաքապետարանում

Մարտի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

        Քաջարանի հ.2 միջնակարգ դպրոցի XІІ դասարանի աշակերտները հայեցողական դասաժամը անցկացրել են Քաջարանի քաղաքապետարանում: Աշակերտները նպատակ ունեին ծանոթանալու համայնքի ղեկավարման կառուցվածքին և սկզբունքներին:

  Աշակերտներին ընդունեց փոխքաղաքապետ Կ. Թադևոսյանը: Նա բացատրեց համայնքի ղեկավարման սկզբունքները, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը և ձևավորման մեխանիզմները, ֆինանսավորման աղբյուրները,  պատասխանեց աշակերտների հարցերին, այնուհետև աշակերտները խմբերով ծանոթացան ստորաբաժանումների աշխատանքներին:

        Քաղաքաշինության, բնակարանային ֆոնդի շահագործման, կոմունալ տնտեսության և բարեկարգման, ծրագրերի և կանխատեսումների և կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժիններում առավել ակտիվ քննարկումներով ու առաջարկություններով հանդես էին գալիս աշակերտները: Նրանք առաջարկեցին թղթի թափոնի և պլաստիկ տարաների հավաքման համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնել:  

         Աշակերտների մասնագիտական կողմնորոշումն ավելի ուղղորդված և ճիշտ կազմակերլու համար այցն արդյունավետ էր:

        XІІա  դասարանի դասղեկ՝          Լ. Ստեփանյան

Ազգային վարկանշավորման համակարգ