ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերդի ԻՄՓԱՔԹ ակումբի նվերը համայնքի փոքրիկներին

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբն գործում է արդեն մեկ տարի, որի գործունեությունն ուղղված երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը՝ առաջնորդման, քաղաքացիական, սոցիալական  ձեռներեցության ոլորտների կարողությունների ու գիտելիքների, ինչպես նաև քաղաքացուն բնորոշ արժեքների սերմանումը: Հմտությունների ձևավորումը  ու գիտելիքների  հաղորդումն  իրականացվում է ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգնությամբ և  հատուկ մշակված ուսումնական մոդուլների կիրառմամբ: Ակումբը գործում  թիվ 3  դպրոցում և միավորում է նաև այլ դպրոցների երեխաներին: Յուրաքանչյուր մոդուլի ավարտից  հետո  ակումբականները իրենց հմտությունները և տեսական գիտելիքները գործնականում կիրառում  են՝ մշակելով և իրականացնելով համայնքային ծրագրեր:  <<Աշխատունակություն>> մոդուլը ավարտելուց հետո ակումբը ձեռնամուխ եղավ երկրորդ՝ <<Լայք պուրակ>> անվամբ  համայնքային ծրագրի իրագործմանը, որի նպատակն էր է քաղաքի մի փոքր անկյունում ստեղծել երեխաների ու մեծահասակների հանգստի  վայր: Մինչ ծրագրի իրագործումը երեխաները և ակումբի առաջնորդ Լիանա Քոսակյանը հանդիպել են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի և թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանի հետ ու ներկայացրել նախագիծը: Համայնքի ղեկավարը  և դպրոցի տնօրենը  ողջունել են երեխաների առաջարկությունը  և   քննարկել համագործակցության հետ կապված հարցեր: Համայնքապետարանը աջակցություն է ցուցաբերել տեղի ընտրման ու որոշ նյութական միջոցների ձեռքբերման հարցում: Եվ ահա, ակումբը կյանքի կոչեց  նախագիծը, որի շրջանակում նրանք հավաքեցին անպետք անվադողեր ու սեփական հնարամտությամբ և ձեռքի աշխատանքով պատրաստեցին ու տեղադրեցին ու պատկերազարդեցին  մուլտֆիլների  հերոսների և  կենդանիների դեկորացիաներ, ծաղկամաններ, ճոճանակներ,տեղադրեցին նաև  նստարաններ և տարբեր մասնաբաժիններով պահարան: Պահարանում հավաքվող գրենական իրերը, գրքերը  կբաշխվեն համայնքի այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Ծրագրի իրականացման ընթացքում բնակիչները նաև մոտենում էին երեխաներին ու օգնում աշխատանքներին:  Սա մի յուօրինակ նվեր էր քաղաքին և նաև վկայեց այն, որ երեխաները գիտակցում են սեփական համայնքում փոփոխություն բերելու և տարբեր կառույցների հետ համագործակցության հասնելու կարևորությունը:  Ծրագրի նպատակներից էր բնակիչներին հասցնել այն ուղերձը, որ   թափոնների երկրորդային կիրառումը կարող է գեղեցիկ միջավայր ստեղծելու համար օգտակար լինել: Ակումբի անդամ , 14  ամյա Գոռը  նշում  է.«Լայք պուրակ» համայնքային ուսումնական ծրագիրը մի լուսավոր կետ ավելացրեց մեր քաղաքում, լուսավոր ու աշխատանքային օր նվիրեց մեզ բոլորիս: Անչափ սիրում եմ, երբ բոլորս հավաքվում ենք նույն գաղափարի, նույն գործի շուրջ և որևէ դրական փոփոխություն բերում   համայնքում: Իհարկե, շատ էին դժվարությունները կապված այգու բաղադրիչ մասերի պատրաստման հետ, սակայն մեր միասնականությունը ակումբի  առաջնորդի շուրջ, ավարտին հասցրեց  մեր գաղափարը>>:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ  ավելի քան 35  ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն  550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…