ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

‹‹Ընտանիք›› կենտրոնի այցը զորամաս՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:

Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

Միջոցառումն ազդարարվեց զորամասի հրամանատարի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերման հրամանով, որից հետո հնչեց օրհներգը՝ Գյումրու կայազորի փողային նվագախմբի կատարմամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջաբար նահատակված հայորդիների հիշատակը:

Կենտրոնի երգի, պարի, մարտական արվեստի խմբակների շնորհալի սաները  հայ զինվորի խիզախության, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, նվիրվածության և անկոտրում կամքի մասին իրենց կատարումներով զինծառայողներին հաղորդեցին տոնական տրամադրություն: Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր ու պարեր, որոնք արտահայտում էին թշնամուն հաղթելու անսասան կամքն ու հավատը, քաջությունն ու հերոսությունը:

Միջոցառմանը  իրենց մասնակցությունն էին բերել նաև  Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչները:

«Խաղաղություն ամենքին և ամենուր». ահա այս ցանկությամբ  ամփոփեց միջոցառումը փոքրիկ հայրենասեր ‹‹զինվորը››:

Ցերեկույթը եզրափակվեց կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանի և զորամասի հրամատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Գրիգորյանի կողմից փոխադարձ շնորհակալագրերի հանձնմամբ:

Նրանք կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, որի շնորհիվ մատաղ սերնդի մոտ առաջանում է հայ սպայի և զինվորի հերոսական կերպարի վերաբերյալ իրական պատկերացումներ և ամրապնդվում  ռազմահայրենասիրական  դաստիարակությունը:

Այո՛, այսպիսի ուսանելի և երկկողմ հանդիպումների, համատեղ իրականացրած ծրագրերի միջոցով է, որ ձևավորվում և ոգեշնչվում է անկախ պետության ապագան կերտող պատանին:

Հ. Սարգսյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…