ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ժողովուրդն  իմաստուն  է

Մարտի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Աշխուժություն էր Չարենցավանի  Ամենայն  Հայոց  Կաթողիկոս  Վազգեն  Ա-ի  անվան  հ.3 հիմնական  դպրոցի IIԳ  դասարանում: Դասվար Ա.  Երիցյանի  նախաձեռնությամբ կազմակերպվել էր հրաշալի դաս-միջոցառում «Ժողովուրդն  իմաստուն  է» խորագրով: Բեմադրվեցին  Մխիթար  Գոշի, Եզոպոսի, Վարդան  Այգեկցու, Աթաբեկ  Խնկոյանի  առակները: Միջոցառումը դահլիճում  էր: Այն վերածվել էր մի յուրօրինակ թատերաբեմի: Դահլիճը  ձևավորված  էր աշակերտների ձեռքով` շատ գեղեցիկ արված մատիտանկարներով, փակցված  էին  առակագիրների ասույթներից, խրատներից, առակներից: Դահլիճում առակներին համահունչ բնության գողտրիկ մի անկյուն էր ստեղծված: Միջոցառումն ամփոփեց ուսուցչուհին՝  նշելով, որ առակները  խրատում  են  մարդուն  և  մարդը  պետք  է  լինի բարի,  գթառատ,  արդար:  Ուսուցչուհին պատգամեց հիշել և կարևորել կյանքում.  «Ինչքան  իմանաս,  մի´  ասա բավ  է»:

 

 

Ազգային վարկանշավորման համակարգ