ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ամփոփիչ դաս-միջոցառում «Հայրենի բնաշխարհ»

Մարտի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

    Մարտի 14-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի դահլիճը վերածվել էր դասասենյակի, որտեղ անցկացվեց 6-րդ «գ» դասարանի «Մայրենի» առարկայից «Հայրենի բնաշխարհ» թեմայով ամփոփիչ դաս- միջոցառումը:

    Աշակերտները բաժանվել էին խմբերի` Հայաստանի 4 թանկ սրբությունների` Արաքս, Մասիս, Սևան, Արագած: Խմբերը խոսքով ներկայացրին, որ պահանջատեր են Մասիսը ամբողջովին մերն ունենալու նպատակասլացությամբ, դեռ ծովը չհասած Արաքսի սգավոր լինելը, Արագածի վեհ ու անսասան լինելը, Սևանի` հայոց թագուհու գիրկը կանչելու հատկությամբ օժտված լինելը…

    Ուսուցչուհին` Արևիկ Աբրահամյանի նպատակն էր սեր ու հոգատարություն սերմանել դեպի հայրենի բնաշխարհը:

    Դպրոցի փոխտնօրեն Ա. Մկրտչյանը դաս- միջոցառման վերջում իր երախտիքի խոսքերով ոգևորեց աշակերտներին: 

Ազգային վարկանշավորման համակարգ