ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Մարտի 23, 2017
Սփյուռքի լրատու

    Ռուսաստանի դաշնության Տյումենի մարզի  «Հայաստան» հասարակական մշակութա-լուսավորչական հայկական  կազմակերպությանը կից  մեկօրյա դպրոցը  գործում է շուրջ 15 տարի:

    Արդեն մեկ տարի է, ինչ «Հայաստան»  հասարակական կազմակերպության  նախագահ  Համլետ Փաշայանի, բարերարներ Սամվել և Սերգո  Ստեփանյանների  շնորհիվ   դպրոցն իր  աշխատանքները կազմակերպում է  Մ. Մաշտոցի անվան  Հայկական մշակույթի կենտրոնի նորակառույց  մասնաշենքում, որը կահավորված է  և  ապահովված՝   ժամանակակից տեխնիկական  սարքավորումներով:

    Այս  գեղեցիկ նվերը հնարավորություն ընձեռեց  էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու  հայ մանուկների, երիտասարդների  կրթական և ազգապահպան գործունեությունը: Զգալիորեն ավելացավ մշտական հաճախող  սաների թիվը ( մոտ 150): Բացի մայրենի լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտության դասերից, մշակույթի կենտրոնում գործում են նաև   թատերական, կերպարվեստի, հայկական ժողովրդական երգի, հայկական ժողովրդական  պարի, հայկական  ազգային նվագարանների  (դուդուկ, դհոլ) խմբակները:

    Մշակույթի կենտրոնի լավագույն ավանդույթներից  է  բաց  դաս - միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մանկավարժները  ջանք չեն խնայում  այդ միջոցառումները հետաքրքիր  և  բովանդակալից  կազմակերպելու համար:

     Մարտի 19-ին  հայկական ժողովրդական պարերի խմբավար   Ալյոնա  Զիկովան անցկացրեց  հերթական բաց դասը, որին  ներկա էին մշակույթի կենտրոնի  մանկավարժներ, ծնողներ և հյուրեր:  Երեխաները ջանասիրությամբ և մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել դասին: : Խմբավարի աշխատանքի արդյունքը ակնհայտ էր և գոհացուցիչ Հյուրերը դահլիճից  հեռացան հիասքանչ  տպավորություններով, մեծ սպասումների  և վերադարձի ակնկալիքով:

    Տեղին է նշել նաև  ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված  այլ դաս -  միջոցառումների մասին, որոնք ունեն դաստիարակչական, ուսուցողական և հայապահպան նպատակներ:  Դրանցից են՝  «Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է», «Գրիգոր Զոհրապի  155 – ամյակը» , « Սուրբ  Ծնունդ»  (մանկավարժ Ա Պողոսյան) ,  «Ավետիք Իսահակյանի պոեզիան»  (մանկավարժ  Ռ Դանիելյան , ռուսալեզու  ավագ խումբ) ,  «Հայկական բանակի ծնունդը»  (մանկավարժ Մ Համբարյան),   «Դուդուկը՝  ազգային հրաշալիք» (մանկավարժ  Ն Մուսոյան) , «Ազգային նվագարաններ»  դհոլի և  դուդուկի  համատեղ բաց  դաս (մանկավարժներ ն Մուսոյան  և  Ռ  Սարուխանյան) , թատերական խմբի սաների մասնակցությամբ՝ «Քաջ Նազար» ներկայացման բեմականացումը  (ղեկավար  Բ. Թադևոսյան) : 

  Մարտի    26- ին նախատեսված է նաև  մանկավարժ Ս. Սիմոնյանի բաց  դաս միջոցառումը՝ «Ետդարձ դեպի մեր արմատները»  թեմայով:  Հանձնարարված է բոլոր սաներին կազմել իրենց   տոհմածառը:

    Նման դասերը  հայ մանուկներին   զինում են կարևոր գիտելիքներով  հայրենիքի անցյալի ու ներկայի, ավանդույթների և սովորույթների,  հայ  նշանավոր մարդկանց  մասին:

  Ռուզաննա Դանիելյան

 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…