ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին

Մարտի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեռ դպրոցական տարիներից շատ աշակերտների «Մաթեմատիկա» առարկան թվում է դժվարամարս ու բարդ:
Այս բարդույթը հաղթահարելու և առարկան ավելի մատչելի ներկայացնելու նպատակով Կապանի հ.13 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիմա Մկրտչյանը հաճախ է մաթեմատիկայի դասն անցկացնում գործարար խաղերի, ինտերակտիվ և ժամանակակից մեթոդների կիրառությամբ: 
«Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին» խորագրով ինտերակտիվ դասը սկսվեց հայ մաթեմատիկոսների մասին տեղեկություններով: Աշակերտները ներկայացրին հետաքրքիր նյութեր, վիճակագրական թվեր, գուշակի՛ր, թե կարող ես և արագ լուծվող խնդիրներ: Զուգահեռ ընթերցվեցին աֆորիզմներ` նվիրված «Մաթեմատիկա» առարկային: 
Ուսուցիչների կողմից ստուգվեցին աշակերտների մաթեմատիկական գիտելիքները և տրամաբանական կարողությունները: Ինտելեկտուալ հարցերն անչափ հետաքրքրում էին ինչպես մասնակիցներին, այնպես էլ լսարանին: Սխալ պատասխանի դեպքում ճիշտ տարբերակները նշվում էին էկրանին:
Միջոցառման վերջում բնագիտական մ/մ նախագահ Աստղիկ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ մտահղացման, մատուցված հետաքրքրաշարժ նյութերի, աշակերտներին փոխանցված գիտելիքների և վառ տպավորությունների համար: 
Աշակերտների ոգևորությունը ևս վկայում էր՝ ուրախ դասեր կարող են լինել նաև «Մաթեմատիկա» առարկայի շրջանակում:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…