ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՍՔԱՅ ակումբը համախմբեց համայնքների երեխաներին

Մարտի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը գործում է Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարի: Ակումբի անդամներ են քոլեջի ուսանողներ , ովքեր գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից: Ակումբը նախաձեռնեց «Հրաշք ակնթարթ» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի  նպատակն է Տավուշի մարզի երեք սահմանային համայնքների՝ Ներքին Կարմիր աղբյուր, Տավուշ և Այգեպար համայնքների 24 երեխայի համար մեկօրյա հետաքրքիր կրթական և մարզական առօրյայի կազմակերպումը և հաստատել  երեք համայնքների երեխաների միջև համագործակցություն: Ծրագիրը բաղկացած է երեք  մասից՝ սպորտային մրցաշար, ինտելեկտուալ մրցույթ և զվարճալի ուրախ խաղեր: Մրցույթները հագեցած էին հետաքրքիր մարզախաղերով և ընդմիջվում էին  պարերով:  Ներկա էին նաև հիշյալ դպրոցների տնօրեններ, աշխատակիցներ, աշակերտներ:  Բազմազան խաղերի ըթնացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց մարզական ու կրթական պատրաստվածությունն ու ճկունությունը: Վորլդ Վիժն ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության(ՎՎՀ) կողմից բոլոր թիմերի անդամներն արժանացան  շնորհակալագրերի և նվերների, իսկ դպրոցներին նվիրաբերվեցին  սպորտային պարագաներ: Պատվոգրերի արժանացան նաև  ՍՔԱՅ  անդամները ծրագրի հաջող իրականացման համար: Ակումբի անդամ   22-ամյա Վարդգես Մելքումյանը ծրագրի հաջողության մասին նշում է.«Ծրագիրն այնքանով էր կարևոր համայնքների երեխաների համար, որ այս մեկ օրվա ընթացքում  իրենց օրը դարձին հետաքրքիր ու նոր ծանոթություն ձեռք բերեցին»:

ՍՔԱՅ ակումբները գործում են ՀՀ 6 մարզերում՝ ՎՎՀ միջազգային կազմակերպության աջակցությամբ:

ՎՎՀ  Իջանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…