ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լուսանկարչական  ցուցահանդէս՝  Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական աւագ դպրոցում

Մարտի 28, 2017
Սփյուռքի լրատու

       Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական աւագ դպրոցի  պատասխանատուների, Ծնողական խորհրդի եւ աշակերտուհիների համատեղ ջանքերով, մարտի 11-ից 15-ը  Հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպւել էր  «Իմ գեղեցիկ քաղաք՝ Սպահանը» խորագրով լուսանկարչական  ցուցահանդէս ՝որտեղ   ներկայացւել էին   Իրանի Սպահան քաղաքի  պատմական վայրերը,ինչպէս՝  եկեղեցիններ, մզկիթներ,դպրոցներ, հին բնակարաններ, կամուրջներ ....   

     Ցուցահանդէսը անց կացնելու  նպատակով, դպրոցի պատասխանատուների նախձեռնութեամբ  Կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում  կայացաւ  «Ինչպէս նկարել» թեմայով  դասախոօսական երեկոյ՝: Նիւթը ներկայացնելու համար հրաւիրւած էր ճարտարապետական անւանի լուսանկարիչ եւ Սպահանի արւեստի համալսարանի  լուսանկարչական բաժնի դասախօս՝Եասէր Արաբը, որին յաջորդեց  Սպահանի «Նաղշէ ջահան»  հրապարակում եւ նրան կից պատմական կոթողներում կայացած աշխատանոցը՝ լուսանկարիչ-դասախօսի ներկայութեամբ ու խորհրդատւութեամբ , որից յետոյ  նրանք շրջելով  քաղաքը  պատկերցին տեսարժան վայրերը ,ինչի արդիւնքում իրականացւեց  լուսանկարչական հետաքրքիր  ցուցահանդէս,որի բացումը տեղի ունեցաւ շաբաթ՝ մարտի 11-ի ժամը 11:00-ին,ներկայութեամբ՝ Սպահանի Հայոց թեմի  առաջնորդական տեղապահ՝ Տ.Սիփան ծ. վրդ  Քէչէճեանի  , Շահինշահր քաղաքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ.վրդ. Գուճանեանի,  թեմի Կրթական խորհրդի,Սպահանի կրթադաստիարակութեան հիմնարկի երրորդ շրջանի  ներկայացուցիչների,  լուսանկարիչ Եասէր Արաբի եւ այլ հրաւիրեալների :

    Խորհրդանշական ժապաւէնի հատումից յետոյ , ներկաներին ողջունեց   դպրոցի գրադարանավարուհի  Կարին Տէր-Մարտիրոսեանը,ով տեղեկութիւններ փոխանցեց  ցուցահանդէսի կազմակերպման նպատակների մասին այն է՝ առաւել հետաքրքրւել քաղաքի գեղեցկութեամբ եւ լուսանկարչութեան միջոցով վեր հանել այն  թագնւած գեղեցկութիւնը ,որ յաճախ վրիպւպւում է մեր տեսողութիւնից, ինչպէս նաեւ աշակերտութեան մօտ զարգացնել   լուսանկարելու արւեստը: Յաջորդիւ աշակերտուհիները  ելոյթ ունեցան   Հայաստանը եւ Իրանը   Փառաբանող խմբական երգերով ուՍպահան քաղաքին ուղղւած խօսքերով ու բանաստեղծութիւններով :Ապա դպրոցի  տնօրէն տկն. Սալարիֆարը, հանդէս եկաւ  Սպահանի մասին հետաքրքիր բնութագրականով  եւ կենտրոնացաւ   Իրանում ապրող հայութեան  ի մասնաւորի Նոր Ջուղայի հայութեան մասին գովեստի խօսքերով,որպէս՝   Իրանի արւեստի ու արհեստի  զարգացման գործընթացում   նշանակալի աւանդ ունեցող  ժողովուրդ եւ շնորհակալական խօսք ասաց ցուցահանդէսի մասնակիցներին, դպրոցի փոխտեսուչ՝ Ռիմա Սիմոնեանին, գրադարանավարուհուն, ծնողներին եւ բոլոր նրանց ,որոնց համագործակցութեամբ իրականացաւ այս հրաշալի միջոցոռումը:

  Եզրափակիչ խօսքը տրւեց  Հայր Սիփան ծ.վրդ. Քէչէճեանին ,ով բարձր գնահատելով  ցուցահանդէսի կազմակերպումը   Սպահանում կենցաղ վարելը համարեց   բարեբախտութիւն  եւ խաղաքը բնութագրեց բացառիկ գեղեցկութիւն ունեցող մի քաղաք, «Որի   կիզակէտը անշուշտ Ջուղան է »,- դիտել տւեց  Հայր Սուրբը :  

  Պաշտօնական բաժնի աւարտին դպրոցի պատասխանատուների եւ անձնակազմի անունից յուշանւէր յանձնւեց ցուցահադէսի կազմակերպչական աշխատանքներին  համագործակցութիւն բերած լուսանկարիչ՝ Եասէր Արաբին,ծնողական խորհրդի նախկին անդամ Ժանետ Սիմոնեանին եւ  Թովմա Գալստանեանին ,ով ցուցահանդէսին կից մասնակցութիւն էր բերել  Նոր Ջուղայի եկեղեցիները թեմայով լուսանկարների ցուցադրութեամբ :

 Վերջում խօսք առնելով Եասէր Արաբը,   շնորհակալութիւն յայտնեց  դպրոցի պատասխանատուներին իր հանդէպ ցուցաբերաց  ուշադրութեան  կապակցութեամբ եւ  հետաքրքիր ու զարմանալի երեւոյթ համարեց՝  հայ աշակերտութեան հետաքրքրւածութիւնը՝ հանդէպ   Սպահան քաղաքին  նաեւ  բարձր գնահատեց   նրանց  աշխատանքը:  

   Միջոցառման շարունակութիւնը  հանդիսացաւ այն ,որ ներկաները շրջեցին ցուցասրահով քննարկեցին աշակերտուհիների աշխատանքը եւ ոմանք էլ օգտւելով մասնագէտ լուսանկարչի ներկայութիւնից , ստացան նրա տեսակէտները եւ  լուսանկարելու մասին մի շարք  տեղեկութիւններ,ով ամենայն սիրով եւ համբերատարութեամբ պատասխանեց նրանց  հարցերին:

 Նշելի է ,որ  դահլիճը զարդարւած էր   Արեգակնային  Նոր Տարւայ եւ իրանական  Նորոզի  խորհրդանիշ «Սոֆրէյէ հաֆթսին»-ով  (7- հատ Ս- տառով սկսւող  խորհրդանիշներով պատրաստւած սփրոց կամ սեղան) եւ վաճառքի դրւած արհեստի նմուշներով  :

    Վերջում ներկաները վայելեցին  Ծնողական խորհրդի կողմից  կազմակերպւած   բացոթեայ ընդունելութիւնը:

 

Երանուշ Թահմազեան
Իրան- Նոր Ջուղա

Աշխատանոցի լուսանկարները տրամադրել է Արաքս Մինասեանը եւ դպրոցի փոխտեսուչ՝ Ռիմա Սիմոնեանը

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…