ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվեց ԿՏԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն

Ապրիլի 4, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3, հ.7 և հ.8, Մարտունու շրջանի Նորշեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի հ.2, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ: Թվարկված դպրոցներում ծանոթացել են համակարգչային դասարաններում եղած խնդիրներին, նորոգել կամ փոխարինել են խափանված սարքավորումները, ստեղծել կամ վերականգնել են տեղային ցանցերը, տեղադրել են նոր սարքավորումներ, թարմացրել են ծրագրային համակարգերն ու փաթեթները, լրացրել են անհրաժեշտ հակավիրուսային և կիրառական ծրագրերը:

Գործուղման ընթացքը.

Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն

ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց

Երկրորդ աշխատանքային օրն Արցախում

Մեր մասնագետներն այցելել են Ստեփանակերտի երկու դպրոցներ

Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են

Գործուղման վերջին օրերը՝ Ստեփանակերտում

 

Համառոտ ակնարկ համագործակցության մասին

ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցությունը  սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգչային դասարանների ութ համակազմ  էր նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցներին, որոնց տեղադրման և դպրոցներում տեղային ցանցերի ստեղծման  աշխատանքները վստահվել էր ԿՏԱԿ-ին: Մշտապես կազմակերպվող այցերի ընթացքում  ԿՏԱԿ-ի աշխատակիցները բացի համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներից, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության օժանդակությամբ, անցկացրել են հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություններ, կազմակերպվել՝ դասընթացներ։ 

Անցած տարիների ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը և այժմ ընդգրկում է աշխատանքային տարբեր ուղղություններ.  

  • 2014 թվականից ԿՏԱԿ-ի Շարժական համակարգչային կայանը (ՇԻՀԿ) դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում.

2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ.՝  315 աշակերտ, 226 ուսուցիչ: 

  • Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացվել են ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները:
  • Յուրաքանչյուր տարի թարմացվում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային ապահովումը:
  • 2012թ. ստեղծվել և շահագործվում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը (http://edu.nkr.am/):
  • 2015-ից սկսած կազմակերպվում են ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացվում են սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով։
  • Կատարվում են աշխատանքներ ԼՂՀ դպրոցական ցանցի նախագծման ուղղությամբ:

Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար 2016թ. հոկտեմբերին ԿՏԱԿ-ի տնօրենն արժանացել է ԼՂՀ նախարարության պատվոգրի, իսկ կազմակերպությունը՝ Շնորհակալագրի (http://ktak.am/index.php/am/news/view/17):

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…