ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշագիր` Դիլիջանում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ

Ապրիլի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր` Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ։
ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։
Հաշվի առնելով կրթության որակի բարձրացման, երկրի հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման անհրաժեշտությունը՝ Հայաստանի կառավարությունը դիտարկում է փորձնական ծրագրի շրջանակներում մասնավոր հատվածի մասնակցությամբ Դիլիջան քաղաքում Կրթական կլաստերի (ԴԿԿ) ստեղծման հնարավորությունը։
Կլաստերի ստեղծման ռազմավարական նպատակն է աշխարհի առաջադեմ կրթական համակարգերի փորձի վրա Հայաստանում ապագայի կրթական միջավայրի ստեղծումը։ 
Համաձայն հուշագրի` ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, կաշխատի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ հայեցակարգի մշակման, մասնակիցների միջև փոխհարաբերությունների կանոնների և ինչպես բուն կլաստերի, այնպես էլ դրանում ներառվող հաստատությունների կրթական բովանդակության վրա։
Ըստ հուշագրի` ԴԿԿ-ն լինելու է բաց կրթական էկոհամակարգ, որը կարող է ներառել նոր մասնակիցներ, այդ թվում` հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ։ Հետագայում այս նախագիծը կարող է կրկնօրինակվել Հայաստանի մյուս շրջաններում։ 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…