ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ապրիլի 7, 2017
Պաշտոնական

Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փորձառու մանկավարժին՝ արդյունավետ և նվիրված աշխատանքի համար, ընդգծելով, որ կրթության ոլորտը և հատկապես դպրոցը, որին տիկին Սարգսյանը տվել է իր աշխատանքային գործունեություն 43 տարիները, նվիրյալների տեղ է. «Կրթության ոլորտն այն բացառիկ ասպարեզն է, որտեղ ավանդույթներն ու բարոյականությունն ավելի բաձր արժեքներ են, քան նույնիսկ իրավական կարգավորումներն ու նորմերը: Ձեր փորձը շատ կարևոր է ինչպես Մուշեղ Իշխան դպրոցի, այնպես էլ կրթական ողջ համակարգի համար»,- շեշտել է ԿԳ նախարարի տեղակալը՝ փորձառու մանկավարժին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական եռանդ: Նշենք, որ Անահիտ Սարգսյանը ֆիզմաթ գիտությունենրի դոկտոր է, նա բուհական գիտական գործուենեությունը համատեղել է դպրոցի մանկավարժական գործուենության հետ` դպրոցի տնօրեն  աշխատելով ավելի քան 20 տարի: Այս տարի լրացել է նրա կենսաթոշակային տարիքը: Այս տարիների ընթացքում նա ծավալել է բուռն մանկավարժական գործունեություն, իրականացրել մի շարք դպրոցական նախագծեր, կազմակերպել միջոցառումներ և ինչպես ինքը նշեց՝ ամենակարևորը փորձել է ստեղծել մանկավարժի կերպարի բարոյականության իր չափանիշները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…