ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրիլի 7-ը կրկնակի տոն դարձավ Կապանի հ.5 հիմնական դպրոցում

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Առավոտյան ժամը 8-00-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի սպորտային հրապարակը իրենց ներկայությամբ զուգել են 1-9-րդ դասարանների աշակերտները։

Այսօր ինքնակառավարման օր է։

Այսօր ուսումնադաստիարակչական աշխատանքների ծանրաբեռնվածությունն աշակերտական խորհուրդը կիսել է  մանկավարժական խորհրդի հետ։

Օրեր առաջ ուսուցիչներն ընտրել էին իրենց փոխարինողներին, միասին կազմել աշխատանքային պլանները և օրվա աշխատանքների հիմնական մասը կատարեցին ոգևորված սաները։

Վարչական պաշտոնները բաշխվեցին  վիճակահանությամբ։ 

- Օրն անցավ հագեցած, բոլորն իրենց պաշտոնական պարտականությունները կատարեցին բարձր պատասխանատվությամբ ու գոհացրին հաստիքային աշխատողներին, - այսպես զեկուցեց տնօրենի պաշտոնակատար Անի Արզումանյանը դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանին։

Իսկ կես կատակ - կես լուրջ 2-րդ  «բ» դասարանի դասվար Մ. Սահակյանը ավելացրեց հարցին, թե ում կուզեք, որ լինի ձեր ուսուցիչը, դասարանի աշակերտները միաբերան պատասխանեցին՝ ընկեր Սոնան:

Վահիկ Արզումանյանին, Կարեն Մաթևոսյանին, Գոռ Սահակյանին դպրոցի տնօրենն արժանացրեց     «պագա ուսուցիչ»  անվանակարգին։

- Օրն արդյունավետ էր մասնագիտական կողմնորոշման համար,- ասաց Սիրանուշ Հարությունյանը։

Միջոցառումը պատեհ առիթ էր «Միջդպրոցական  սպորտլանդիայում» հաղթած աշակերտներին հուշանվերներ հանձնելու և հաջողությունը գնահատելու համար։

 - Ահա մեր սրտի և հոգու նվերը Ձեզ՝ սիրելի ուսուցչուհիներ, Ձեր հունդերը տոնական ծիլեր արձակեցին,- իր խոսքն այսպես ավարտեց Վահիկ Արզումանյանը, որը վիճակահանությամբ, արդեն երկրորդ անգամ, ստանձնեց ուսմասվարի պաշտոնը։

Կապանի հ.5 հիմնական դպրոցի  ԱԽ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…