ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, 
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Իմ նոր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք... 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տան դահլիճի մուտքից զգացվում էր, որ ունկնդիրը պիտի լինենք մի փոթորկահույզ, արբեցնող, յուրօրինակ գրական-երաժշտական միջոցառման, որը կրում էր «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագիրը: Դահլիճը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում էր խրոխտ երգն ու պարը: Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, մեր անկախության 25-ամյակը: 
Այն հայրենիքը, որի զավակներն ունեն ապրելու կամք, հավատ, ազատության ձգտում:
Այն հայրենիքը, որի զինվորը խրամատներում, առաջին գծում պատվով, սիրով ու նվիրվածությամբ պաշտպանում է իր երկիր հայրենին, հողն հայոց ու տունն իր նվիրական:
Այն հայրենիքը, որի ուժն ու զորությունը իր անպարտ զավակներն են: Նրանք արյունոտ քառուղիներում ամեն օր ու ժամ կերտել են ազատ, անկախ Հայրենիքը:
- Իմ ազա՛տ հայրենիք, իմ փոքրի՛կ Հայաստան, - հնչում է XԲ դասարանի աշակերտ Մելս Վաղարշյանի շուրթերից, - ես անսահման հպարտ եմ ու երջանիկ, որ ծնվել եմ այս սուրբ հողում, որտեղ իշխում է ազատատենչ ոգին:

Տոնացույցի լուսավոր օրվա՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ հյուրերին, ուսուցիչներին, ծնողներին ու դպրոցականներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոն է, տոն, որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում:ՙ <<Անկախությունը մեր էության մեջ է, այն նոր կյանքի կոչնակ է և հավերժորեն իր կամքն է հնչեցնում: 25 տարիների մաքառումների արդյունքում այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք անկախ պետություն, հայկական մարտունակ բանակ, դպրոց, եկեղեցի, մայր օրենք՝ սահմանադրություն ...

-Մեր դպրոցականները ապագային ուղղված մեծ երազանքներ ունեն, ասաց տնօրենը,- ես համոզված եմ, որ դրանց հասնելու ճանապարհին իրենք լավ, շատ լավ կսովորեն, կլինեն հայրենասեր, բարի, աշխատասեր ու իրենց պարտքը կտան ազատ ու անկախ Հայրենիքին:

Միջոցառման մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ: 


Սովորողների հետ դաստիարակչական 
աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…