ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Տեղի ունեցավ Համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնի փակման և հաղթողներին պարգևատրման պատոնական արարողությունը

Ապրիլի 13, 2017
Սփյուռքի լրատու

Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50) տեղի ունցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կազմակերպած «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով հայ բանահյուսությանը և մանրանկարչության նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնի փակման և հաղթողներին պարգևատրման պատոնական արարողությունը:

2016թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Նիդեռլանդներ, Իսպանիա, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրաք, Իրան, Լիբանան) 10 երկրի 107 հաստատության շուրջ 1100 աշխատանք: Երկրորդ փուլի համար ընտրվել և ցուցադրվելու է դրանցից շուրջ 180-ը: Ցուցահանդեսը գործել է ԳԱԿ-ի Մանկական ստեղծագործության թանգարանում: Առկա ցուցահանդեսին զուգընթաց` կազմակերպվել է նաև ցուցադրությունը Facebook-ում՝ Սփյուռքի, Արցախի և ՀՀ մարզերի համար:

Մրցույթի երկրորդ՝ վերջնական ընտրության փուլում, որպես հիմնական հաղթողներ` ընտրվել են Սփյուռքի 5, Արցախի 3, Հայաստանի 5 հաստատություն, որոնք արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի: Սփյուռքի 5, Արցախի 3, Հայաստանի 14 հաստատություն արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերի՝ որպես խրախուսական մրցանակներ:

Ազգային վարկանշավորման համակարգ