ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական դասը ՏՀՏ կիրառմամբ

Ապրիլի 14, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Նորագույն տեխնոլոգիաներն հսկայական քայլերով ակտիվորեն մուտք են գործում կրթական ոլորտները և թելադրում ժամանակի պահանջներով կազմակերպել ուսման գործընթացը, որում հատկապես դրսևորվում են նորարար և ստեղծագործ ուսուցիչների մտավոր և կառուցողական աշխատանքները։ Այս ուղղորդվածությամբ ընթացավ հերթական դասը Գուգարքի հիմնական դպրոցի 2-րդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայից՝ բազմավաստակ ուսուցչուհի Սվետլանա Քոչինյան ի մատուցմամբ։

Դասը նվիրված էր «Բազմապատկում և բաժանում» թեմայի ամփոփմանը։ Երեխաների ճամփորդությունն սկսվեց Թվերի կախարդական աշխարհից տեղափոխվեց սիրելի մուլտհերոսներ՝ մկնիկ Միտի և Լեոպոլդ կատվի հարցերի և առաջադրանքների աշխարհը։ Մեկը մեկին էին հաջորդում հարցերն ու երեխաների սպառիչ պատասխանները, որոնք արժանանում էին հերոսների խրախուսանքին։ Ամփոփվեց 1-10 թվերի բազմապատկման ու բաժանման հետ կապված դեպքերը, խաղերով և դիդակտիկ նյութերով ներկայացվեց առանձին դեպքերը, հատկապես 9-ի բազմապատկումն ու բաժանումը։ Ապա չարաճճի Մաշան խնձորենու ծառի վրա գրված օրինակներով մտքի մարզանք «կատարեց»՝ դրսևորելով մեծագույն աչալրջություն։

Այնուհետ երեխաները լսեցին «Հեքիաթ 0 -մասին», որտեղ բարի ու աշխատասեր թվերը դժվարությունների միջոցով անցան անապատը, որտեղով հոսում էին Գումարում, Հանում, Բազմապատկում և Բաժանում գետերը, և հասան Թագուհի Թվաբանության երկիրը, իսկ Թագուհին 0-ին հաշտեցրեց թվերի հետ և բոլորին աշխատանք տվեց՝ ներկայացնելով 10-ի բազմապատկումը։

Դասը շարունակվեց հաջորդ տեսասահիկի ցուցադրմամբ, որտեղ համակարգված ձևով ներկայացվեց ամբողջ թեման։ Տրվեցին առաջադրանքներ և Զատկական խնդիրներ՝ թեմայի վերաբերյալ։ Դասն ամփոփվեց Քառաբաժան մեթոդով և անդրադարձով։

Գեղեցիկ, դաստիարակող և ուսուցանող տեսադաս, որը լավ տրամադրություն և հաճելի պահեր պարգևեց և երեխաներին, և դասին բոլոր ներկա գտնվողներին։

Շնորհակալություն ընկեր Քոչինյանին՝ նման բազմաբովանդակ ու տպավորիչ դաս ներկայացնելու համար։

Գուգարքի հիմնական դպրոց

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…