ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված հուշ-ցերեկույթ

Ապրիլի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 10-ին և 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը   Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և Գյումրիում անցկացրեց «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում՝ նվիրված ապրիլյան պատերազմին մարտիրոսված քաջորդիներին, որին ներկա էին նաև մարտական գործողություններին մասնակից հերոսներ:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել դեռահասների ռազմահայրենասիրական ոգին, ռազմական գործողությունների ընթացքում մարտիկների ցուցաբերած սխրագործությունների օրինակով սաների մեջ դաստիարակել հայրենի երկրի սահմանները անառիկ պահելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք:

Միջոցառումը սկսվեց «Հերոս մարտիկը» երգի ներքո բեմադրված «Եռաբլուր» պարով, որի միջոցով սաներն իրենց խոնարհումն արտահայտեցին նահատակված հերոսների հիշատակին:

Հուշ-ցերեկույթը իր մեջ ամփոփում էր հայ զինվորի հերոսական կերպարը, ցույց տալիս  անկախության սերնդի ամուր ու համառ կամքը,  հայրենասեր ու արժանապատիվ ոգին: Միջոցառման մասնակիցները ներկայացրին 18-20 տարեկան զինվորների և հրամանատարների սխրանքները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Մայր հայրենիքի: Ներկաներին խորը հուզմունք պատճառեց  «Պատիվ ունեմ» երգի կատարումն ու ցուցադրած սահիկաշարը:

Միջոցառման ավարտին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած  հերոսները փոքրիկ զինվորներին նվիրեցին խորհրդանշական խաչեր՝ Աստծո զորությունն ու օրհնությունը փոխանցելով հայրենիքի ապագա պաշտպաններին:

Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը կարևորեց միջոցառման դաստիարակչական նշանակությունը, հավաստելով որ սերունդները անուն առ անուն կհիշեն հերոսացած հայորդիներին:

 

Հ. Սարգսյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…