ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-միջոցառում Վանաձորի Գրիբոյեդովի անվան h 11ավագ դպրոցում

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Վերջին շրջանում շատերս համոզվել ենք, որ դասապրոցեսի արդյունավետության և աշակերտների մոտ հետաքրքրության խթանման գործում մեծ դեր և նշանակություն ունի ինտեգրված դասը, որի հիմնական նպատակներից մեկն այն է, որ խթանվի աշակերտների ակտիվ մտածողությունը, ուսուցումը դառնա ոչ թե վերարտադրողական,այլ նաև ստեղծագործական գործընթաց: Նմանատիպ դասերը կարևոր են այնքանով, որ դրանք աշակերտների մտահորիզոնը ընդլայնելու, երևույթներն ընկալելու, գնահատելու և կողմնորոշվելու, ստեղծագործական կարողություններ զարգացնելու հրաշալի միջոցներ են: Եկեք չմոռանանք, որ ճշմարտության բացահայտման հարցում բացառիկ դեր ունի մաթեմատիկական մտածողությունը: Մաթեմատիկական մտածողությամբ մարդն առանձնանում է անսպառ երևակայությամբ ևվերլուծական մտածողությամբ, մաթեմատիկան է, որ բացում է բազում գաղտնիքներ՝ ունենալով առեղծվածներ: Առարկայական միամսյակի շրջանակներում հետաքրքիր, բազմաբովանդակ, ճանաչողական նմանօրինակ դաս-միջոցառում էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Մ.Սարդարյանը 8ա դասարանում, որն անմիջականորեն վերաբերում էր գիտությունների փոխադարձ կապին, հատկապես մաթեմատիկայի և մյուս գիտությունների առնչություններին: Աշակերտները սահուն և տրամաբանորեն հիմնավորված ներկայացրեցին բոլոր գիտությունների ուղղակի և անուղղակի կապը մաթեմատիկայի հետ: Ուշադրություն դարձվեց նաև Աստվածաշնչյան իմաստությունների մաթեմատիկայի տեսանկյունի մեկնաբանություններին: Հանգամանորեն ներկայացվեց տեղեկատվություն հայոց լեզվի տիեզերագիր լինելուն, որում առկա է ծածկագրված գերգիտությունների համակարգ: Աշակերտները դասն ամփոփեցին Գալիլեո Գալիլեյի հայտնի պնդումով, ըստ որի` «Բնությունը գիրք է՝ գրված մաթեմատիկայի լեզվով»:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…