ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մայրության և գեղեցկության տոնը Ուրասարի հիմնական դպրոցում

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

07.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում II-III դասարանցիները / դասվար՝ Սուսաննա Սանամյան / ներկայացրին գրական - երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Երեխաները հանդես եկան արտահայտիչ ասմունքով, թատերականացված համարներով: Նրանք նաև պարեցին՝ գեղագիտական մեծ հաճույք պարգևելով ներկաներին: Իսկ երբ սկսեցին հարցեր ուղղել մայրիկներին, վերջիններս այնքան էլ արագ չէին կողմնորոշվում պատասխաններ ընտրելիս: Այդ օրը մեր փոքրիկներն անկրկնելի էին: Դահլիճը լցվել էր գարնան շնչով, ծաղիկների բույրով, արևի անուշ ջերմությամբ, թռչունների դայլայլով, քանի որ II-III դասարանցիները սրտաբուխ երգում, պարում, արտասանում էին մայրիկների համար:

Ազգային վարկանշավորման համակարգ