ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Վահագնաձոր-Ուրասար հեռավար դաս

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին Ուրասար և Վահագնաձոր համայնքների հիմնական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների ջանքերով կազմակերպվեց հերթական հեռավար դասը: Վահագնաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Պետրոսյանն Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար պատրաստել էր դաս հանրահաշվից՝ «Պատահույթի հավանականությունը» թեմայով: Հեռավար դասի ընթացքում տեսական մասի ներկայացումից հետո առաջադրվեցին մի շարք խնդիրներ, որոնք տեղում լուծվեցին և ստուգվեցին ուսուցիչների կողմից: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և ուսուցչուհի Աիդա Պետրոսյանին՝ բովանդակալից և հետաքրքիր մատուցման համար:

Ազգային վարկանշավորման համակարգ